»
 



Բոլորս էլ գիտենք,որ երբ Google Chrome-ում բազմաթիվ պատուհաններ են բացվում՝ նրանց վերնագրերը այլևս չեն երևում:Դրանից հետո շատ դժվար է լինում գտնել անհրաժեշտ պատուհանը:

     Դրա համար Google Chrome-ը ունի մի շատ լավ ավելացում,որը հնարավորություն է տալիս հեշտությամբ գտնել անհրաժեշտ պատուհանը:Պարզապես սեղմեք նրան համապատասխանող կոճակի վրա և ընտրեք պատուհանը:Ավելացումը տեղադրելու համար այցելեք այստեղ և սեղմեք Install


Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 12.07.2011 | Մեկնաբանություններ (3)






Գոյություն ունի մի շատ հետաքրքիր կայք,որը հնարավորություն է տալիս նկարներից պատրաստել պատկերակներ:Պատկերակը պատրաստելու համար՝

1.Այցելում մենք այստեղ
2.Ընտրում ենք նկարը
3.Ընտրում ենք պատկերակի չապսը
4.Եվ սեղմում ենք создать
5.Այնուհետև մի փոքր սպասելուց հետո հնարավոր է այն ներբեռնել




Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 11.07.2011 | Մեկնաբանություններ (9)







Նախ սկսեմ նրանից,որ ես Update-ների սիրահար չեմ,կարելի է ասել այդ ծառայությունից գրեթե չեմ օգտվում:Դրա համար էլ նեռվայնանում եմ,երբ Windows-ը(կամ օրիանակ Adobe-ը) իրա արևին սկսկում ա
Update լինել,ու ետ ամենը առանց ինձ հարցնելու:Ու դրա հետևանքով ինտերնետս հերիք չի տեղից դանդաղ ա,ավելի  դանդաղ ա աշխատում:Եվ դրա համար այս հարցով ինձ նմաններին կասեմ մի շատ հեշտ ձև ետ ապուշությունը անջատելու համար.

1.Սեղմեք Ctrl+Shift+Esc
2.Եվ հետևեք նկարին:



Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 09.07.2011 | Մեկնաբանություններ (2)






Երբևէ մտածե՞լ եք,թե ինչ տեսք ունի ձեր կայքը տարբեր բրաուզերներում,թե՞ սահմանափակվել եք միայն նրանցով,որոնք օգտագործում եք:Սակայն ցանկության դեպքում առաջանում է մի հարց:Չէ՞ որ գոյություն ունեն շուրջ երկու տասնյակ բրաուզերներ,իսկ այդքանով ստուգելը այնքան էլ հեշտ չէ:


              

Դրա համար գոյություն ունի մի կայք,որը ցույց է տալիս,թե ինչ տեսք ունի կայքը գրեթե բոլոր բրաուզերներում:Ստուգելու համար՝

1.Այցելեք այստեղ
2.Գրեք կայքի հասցեն
3.Ընտրեք բրաուզերները՝որոնցում պետք է ստուգել
4.Եվ ուղարկեք:



Կախված ընտրված բրաուզերներից,կայքը ցույց կտա,թե որքան ժամանակից արդյունքները պատրաստ կլինեն:Նշված ժամանակը լռանալուց հետո նորից այցելեք,գրեք կայքի հասցեն և դիտեք արդյունքները:



Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 08.07.2011 | Մեկնաբանություններ (0)






Windosw 7-ը ունի մի շատ օգտակար ֆունկցիա,որը հնարավորություն է տալիս արագորեն ֆայլերը հերթականությամբ դասավորել:Դրա համար՝

1.Նշում ենք ֆայլերը:
2.Սեղմում ենք F2:
3.Անվանում ենք առաջին ֆայլը և մանցած ֆայլերի անվանումները ավտոմատ փոփոխվում են:






Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 06.07.2011 | Մեկնաբանություններ (3)






Facebook-ն ունի մի շատ օգտակար ֆունկցիա,որը հնարավորություն է տալիս ստեղծել ընկերների խումբ,ովքեր հավանում են տվյալ կայքը:Այդպիսի խումբ ունեմ նաև ես,որը կարող եք տեսնել բլոգի ձախ հատվածում:Բայց չշեղվենք թեմայից և անցնենք գործի՝

1.Կայքի  էջ ստեղծելու համար այցելեք այստեղ:
2.Ընտրեք կայքի կատեգորիան,ընդունեք պայմանները և սեղմեք Սկսել:



3.Այնուհետև կհայտնվի այսպիսի էջ,որը ոչ-մի դեպքում չպետք է փակել:



4.Այժմ պետք է ստեղծել բլոկը:Դրա համար այցելում ենք այստեղ:
5.Copy-Paste ենք անում կայքի ֆեյսբուքյան էջի URL հասցեն առաջին կետում:
6.Կարգավորում ենք մնացած պարամետրերը և սեղմում Get Code:





7.Պատճենում ենք
XFBML կոդը և տեղադրում կայքի անհրաժեշտ հատվածում:

      

Հավելյալ:Եթե սկզբնական լայնությունը չի համապատասխանում ձեր կայքին,ապա կարող եք այն փոփոխել հենց կոդի մեջ՝փոխելով width(լայնություն)-ի արժեքը:  width="250"
                               
Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 04.07.2011 | Մեկնաբանություններ (4)






Widows 7-ը իր մեջ ունի մի շատ լավ ծրագիր,որը հնարավորություն է տալիս գեղեցիկ և հետաքրքիր մենյուներ պատրաստել DVD-ի համար:
Այն օգտագործելու համար՝

1.Մտնում ենք Start
2.Որոնման դաշտումմ գրում ենք Windows DVD Maker



3.Ավելացնում ենք  անհրաժեշտ ֆայլերը

$

4.Ընտրում ենք մենյուի ձևը,կարգավորում մյուս պարամետրերը
5.Եվ սեղմում ենք Запись,որից հետո այն կձայնագրվի սկավառակի վրա



Եվ վերջում ասեմ,որ ովքեր օգտագործում ենք Windows XP,ապա նրանք կարող ենք ծրագիրը ներբեռնել այստեղից:
Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 04.07.2011 | Մեկնաբանություններ (0)





Windows-ն իր մեջ ունի մի շատ օգտակար գործիք,որը հնարավորություն է տալիս ջնջել համակարգչում կուտակված ավելորդ աղբը:Այն օգտագործելու համար՝

1.Մտեք Пуск>>Все Программы>>Стандартные>>Служебные>>Очистка диска



2.Ընտրեք այն դիսկը,որը պետք է մաքրվի և սեղմեք OK:



3.Այնուհետև բացված պատուհանում ընտրեք ջնջվող ֆայլերը և սեղմեք OK:



Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 02.07.2011 | Մեկնաբանություններ (10)



« 1 2 ... 4 5 6 7 8 »