20:53
Ինչու են այդպես կոչվել-Մաս 2
      
       ԾՆՆԴՅԱՆ ԿՂԶԻ - կղզի Հնդկական օվկիանոսում, Ավստրալիայի տիրույթում, տարածությունը 156 քառ. կմ։ Եվրոպացիները կղզին առաջին անգամ տեսել են Քրիստոսի Ծննդյան եկեղեցիական տոնի օրը և ի պատիվ այդ օրվա կղզին անվանել են Ծննդյան կղզի։

ԿԱՆԱՉ ՀՐՎԱՆԴԱՆ - հայտնւսգործել է պորտուգալացի Դինիշ Դի– աշը 1445 թ.։ Անունն ստացել է տեղի սավաննային բուսականության պատճառով։ Գտնվում է Գամբիա և Սենեգալ գետերի գետաբերանում։

ԿԱՊՈՒՅՏ ՆԵՂՈՍ - գտնվում է Եթովպիայում և Սուդանում, Նեղոսի ամենաջրառատ վտակն է։ Անվանումն առաջացել է ջրի երանգից։

ԿԱՐՄԻՐ ԳԵՏ - Ամերիկայում գտնվող նույնանուն գետը կոչվում է Ռեգ Ռիվեր, Վիետնամում և Չինաստանում նույնանուն գետը Հոնգհա։

ԿԱՐՄԻՐ ՈՎ - ծով Հնդկական օվկիանոսում։ Մակերեսը 460 հազ. քառ. կմ, առավելագույն խորությունը 3039 մ.։ Գլխավոր նավահան­գիստներն են Սուեզը, Պորտ Սուդանը, Ջիգդան, Մասաուան, Հոգեյ– դան։ Անվանումն ստացել է ջրում գտնվող կարմիր ջրիմուռների գույ– նից։

     ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԿՂԶԻ - կղզի Ատլւսնտյան օվկիանոսում, Մեծ Բրիտանիայի տիրույթ է, տարածությունը 88 քառ. կմ, բարձրությունը 875 մ։ Հայտնագործել են պորտուգալացիները 1501 թվականին քրիստո­նեական եկեղեցու Համբարձման տոնի օրը։

ՀՐՈ ԵՐԿԻՐ - հայտնագործել է Ֆ. Մագելանը 1520 թվականին և այնտեղ երևացող կրակների առատության պատճառով կոչել է Հրո եր­կիր։ Արշիպելագ է Հարավային Ամերիկայի հարավային վերջավորու­թյան մոտ։

ՄԱՄՈՆՏԻ ՔԱՐԱՆՁԱՎ - գտնվում է ԱՄՆ-ում, Ապալաչների նախա­լեռներում, խորությունը 300 մ է, խոռոչների երկարությունը 74 կմ։ 1809 թ. հայտնաբերել է վիրավոր արջին հետապնդող մի որսորդ։

 

ՄԵԾ ԱՂԻ ԼԻՃ - անհոսք աղի լիճ ԱՄՆ-ի արևմուտքում, փոփոխ­վում են մակերեսն ու աղիությունը 2500-ից մինչև 6000 քառ. կմ և 137– ից մինչև 300 տոկոս աղիություն։ Խորությունը 15 մետր է։

ՄԵՌՅԱԼ ԾՈՎ - անհոսք լիճ Մերձավոր Արևելքում Հորդանանում և Իսրայելում, ծովի մակերևույթից 395 մ. ցած։ Մակերեսը՝ 1050 քառ. կմ, երկարությունը 76 կմ. խորությունը 356 մ։ Աղիությունը 260-ից 310 տոկոս։ Անվանումն ստացել է օրգանական կյանքի բացակայության պատճառով։

ՆԵԽԱԾ ԾՈՎ - մանր ծովերի համակարգ Ազովի ծովի, արևմտյան ափի մոտ, Ղրիմում։ Մակերեսը 2500 քառ. կմ։ Ղրիմում «սիվաշ» նշա­նակում է ծանծաղաջուր ծոց։ Նեխած ծովը հայտնի է նաև Սիվաշ անունով։

Կատեգորիա Հետաքրքիր նյութեր | Պիտակներ: Իսկ դուք գիտեիք | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանությունները: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]