20:00
Իսկ դուք գիտեի՞ք. Առաջինը
                      


Երկիր-Արեգակ հեռավորությունն առաջին անգամ որոշել է ժան Դոմինիկ Կասսինին (1625-1712)։
 
Երկիր-Լուսին հեռավորությունն առաջին անգամ չափել է հին հույն գիտնական Հիպարքոսը։


Երկրի պտույտն իր առանցքի շուրջը (օրվա պտույտը) 1852 թվա­կանին փորձով ապացուցել է ֆրանսիացի գիտնական ժան Բեռնար
Լեոն Ֆուկոն (1819-1868)։


Առաջին նեգրը, որը եղել է Հյուսիսային բևեռում, Հենսենն է, նա եղել է ամերիկացի ծովակալ, բևեռախույզ Ռոբերտ Պիրիի արշավախմբում։


Առաջին նավը, որը հասել է Հյուսիսային բևեռ, խորհրդային «Արկ­տիկա» ատոմային սառցահատն է։ Դա տեղի է ունեցել 1977 թ. օգոս­տոսի 17-ին։


Դահուկներով հյուսիսային բևեռում առաջին անգամ, 1979 թ. մա­յիսի 31-ին, եղել են «Կոմսոմոլսկայա պրավդա» գիտամարզական ար– շավախմբի անդամները։ Արշավախումբը ղեկավարում էր Դիմիտրի Շպարոն։
 
Միլիոն բնակիչ ունեցող առաջին քաղաքներն են Հռոմը, Ալեք– սանդրիան. Լոնդոնը։ Մոսկվան միլիոնանոց քաղաք է դարձել 1897 թվականին։
Կատեգորիա Հետաքրքիր նյութեր | Պիտակներ: Իսկ դուք գիտեիք | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանությունները: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]