Main » 2011 » Մարտ » 29 » ԻՆՉՈՒ ԵՆ ԱՅԴՊԵՍ ԿՈՉՎԵԼ (Մաս 1)
21:58
ԻՆՉՈՒ ԵՆ ԱՅԴՊԵՍ ԿՈՉՎԵԼ (Մաս 1)

ԱՍԵՂԻ ՀՐՎԱՆԴԱՆ - Աֆրիկա մայրցամաքի հարավային ծայրա­կետն է, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում։ Պորտուգալացի ծո­վագնացները դիտելով կողմնացույցի սլաքի խոտորումները, վայրն անվանեցին Ագուլյաս (ասեղ)։

ԱՐՋԻ ԿՂԶԻ - գտնվում է Բարենցի ծովում, Նորվեգիայի տարած­քում, զբաղեցնում է 180 քառ. կմ տարածք, բարձրությունը մինչև 536 մ։ Կղզին հայտնագործել և անվանակոչել է Վ. Բարենցը 1596 թվակա­նին։ Կղզին անվանել է Արջի նկատի ունենալով, որ այնտեղ ինքն սպանել Է սպիտակ արջ։

   ԱՐՑՈՒՆՔԻ ԴԱՐՊԱՍ - Բաբ Էլ-Մանդեբի նեղուց, անվանումն առա­ջացել է արաբերեն բաբ-դուռ, դարպաս և մանդիբ-վիշտ, արցունք բա­ռից, նկատի ունենալով նավարկության վտանգավորությունը, նավա­բեկումները։ Գտնվում է Արաբական թերակղզու հարավ-արևմուտքում։ Երկարությունը 109 կմ է, նվազագույն լայնությունը 26 կմ, նվազա­գույն խորությունը 31 մ։

ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՈԱՆԿՅՈՒՆԻ  Ատլանտյան օվկիանոսի Բերմուդ– յան, Պուերտո Ռիկո կղզիների և Ֆլորիդա թերակղզու միջև գտնվող շրջանը, որն աչքի է ընկնում նավագնացության համար արտասովոր կերպով դժվարին պայմաններով։

   ԵՐԿԱԹԵ ԴԱՐՊԱՍ - Դանուբ գետի կիրճ Ռումինիայի սահմա­նագլխին, լայնությունը մինչև 150 մ։

   ԶԱՏԿԻ ԿՂԶԻ - հրաբխային կղզի Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում, Չիլիի տարածքում։ Տարածությունը 165.5 քառ. կմ, բարձրու­թյունը 539 մ, այստեղ է Ռանո Արսի հրաբուխը։ Կղզին հայտնագործել է հոլանդացի ծովագնաց Յակոբ Ռոզգևենը 1722 թվականի ապրիլի 5– ին զատկի քրիստոնեական տոնի օրը և ի պատիվ տոնի կղզին անվա­նել է Զատիկի (իսպաներեն պասկուս), պոլինեզացիներն այն անվա­նում են Ռապանուի։


Category: Հետաքրքիր նյութեր | Views: 562 | Added by: Invicible | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]