Main » 2011 » Հուլիս » 12 » Թե ինչպես Լ. Բրեժնևին գցեցին գերեզմանի մեջ
14:07
Թե ինչպես Լ. Բրեժնևին գցեցին գերեզմանի մեջ




   1982
թ. նոյեմբերի 12-ին Միությունների տան սյունազարդ դահլի­ճից և Կարմիր հրապարակից տրվում էր ուղիղ հեռուստատեսային հաղորդում։ Հրաժեշտ էր տրվում «հայտնի քաղաքական գործիչ և խաղաղության անխոնջ մարտիկ» Բրեժնևին, որը շուրջ 18 տարի տե­րության հզորության և կայունության խորհրդանիշն էր։

   Շատ մեծ էր հեռուստադիտողների զարմանքը, երբ գերեզմանի մոտ դագաղին սպասող միայն երկու բամբակաբաճկոն հագած մարդ տեսան։ Մեկը բռնեց գլխավերևի կաշեփոկը, մյուսը ներքևի, և ահա այստեղ էր, որ ամեն ինչ պատահեց դագաղը դանդաղորեն գերեզման իջեցնելու փոխարեն լսվեց մի դղրդյուն և շրխկոց, նույնիսկ սգո հա­մազարկը չկարողացավ այն լռեցնել։ Ի՞նչ էր պատահել։
   Նոյեմբերի 12-ին վերջին հրաժեշտի համար մարմինը դագաղ դնե­լու ժամանակ պոկվել է դագաղի հատակը, և հանգուցյալը ընկել է հա­տակին։ Եվ հենց այդ ժամանակ, երբ թաղմանը ընդամենը մի քանի ժամ էր մնացել, պատրաստվեց մի նոր դագաղ, որի հատակին հուսա­լիության համար ամրացվեց մետաղյա թիթեղ։ Ըստ Մեդվեդևի կարծի­քի, հենց այդ թիթեղը Կարմիր հրապարակի դեպքի պատճառը դարձավ։ Թիթեղը զգալի ծանրացրել էր դագաղը, որի մասին չգիտեին գերեզման իջեցնողները։
   Երբ
հանվեցին դագաղի տակի տախտակները,գերեզմանափորները զգացին անսովոր ծանրություն և հասկացան, որի վիճակի չեն դագաղը հանդարտ իջեցնել գերեզման։ Գլխավերևի մա-սը ծանրությունից կտրուկ իջավ ներքև և որպեսզի հանգուցյալը գլխիվայր չընկնի, ծիսակատարության ծառայության ներկայացուցիչները ստիպված բաց թողեցին փոկերը։
Category: Հետաքրքիր նյութեր | Views: 677 | Added by: Invicible | Rating: 0.0/0
Total comments: 2
2 Invicible  
0
Հարց չկա Տաթ ջան smile smile smile

1 tatevik  
0
Aram jan hetaqrqir informacia er. hajaxaki etpisi pasteri masin gri hetaqrqira sht

Only registered users can add comments.
[ Registration | Login ]