Հարգելի բլոգի այցելուներ, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ գրառումներ չեմ արել: Ովքեր պատճառը չգիտեն, ասեմ, որ բլոգը այս ամբողջ ընթացքում տեղափոխվում էր այլ հարթակ և վերջապես այն մոտեցավ իր վերջնական փուլին: Ամենայն հավանականությամբ մոտակա 1 շաբաթվա ընթացքում բլոգը անհասանելի կլինի, սակայն շատ շուտով այն կվերադառնա իր հունին՝ ամենօրյա նյութերով: Շնորհակալություն
Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 13.02.2012 | Մեկնաբանություններ (0)






Ահա և մոտեցանք 2012 թվականի ծննդին...Շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ, որ իմ և բլոգի կողքին եք եղել, ցանկանալով երջանկության, բարության, խաղաղության, լիության և սիրո վերածնունդ: Եկեք թողնենք Հին Տարում տխրությունը և դիմավորենք Նոր Տարին ժպիտով...:)

Հ.Գ. Աշխարհի վերջը ուշանալու է, երկար չսպասեք...:D
Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 31.12.2011 | Մեկնաբանություններ (19)






Գոյություն ունի մի շատ հետաքրքիր հնարք, որի միջոցով հնարավոր է <<գրտնակել>> կայքերը: Դրա համար՝

1. Մտեք այստեղ
2. Նկարում նշված հատվածը քաշեք և գցեք Bookmarks Toolbar-ում



3. Այնուհետև մտեք ցանկացած կայք
4. Սեղմեք Bookmark-ի վրա
5. Սեղմեք Start և մկնիկի աջ հատվածը սեղմած սկսեք պետտել գնդակը, նրա վրա հավաքելով կայքում գտնվող բառերը և նկարները



Հ.Գ. Ինչքան շատ բառեր հավաքեք, գնդիկն այնքան կմեծանա: Իսկ նկարները հնարավոր կլինի հավաքել միայն այն ժամանակ, երբ գնդիկը բավականաչափ կմեծանա:
Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 26.12.2011 | Մեկնաբանություններ (11)



Ինչպես նկատել եք, երկար ժամանակ է չեմ անդրադառնում այն կայքերին, որոնք այս բլոգից նյութեր են գողանում: Սակայն դա չի նշանակում, թե այդպիսի կայքեր այլևս չկան, պարզապես կարծում, եմ իմաստ չունի անընդհատ ասել, քանի որ նմատատիպ կայքերը շատ կարճ կյանք են ունենալու:

Բայց այսօր կցանկանայի ներկայացնել մի կայք, որը բազմաթիվ նյութեր է գողացել այս բլոգից, սակայն սա անում եմ ոչ-թե նրա համար, որ դադարի գողանալը, այլ... Կտեսնեք ինքներդ:

Եվ այսպիսով ներկայացնում եմ մի նյութ, որը գողացվել է բլոգից: Ուշադրութոյւն կդարձնեք կայքի հասցեին և գողացված նյութի պարունակությանը:(Սեղմեք նկարի վրա՝ ավելի մեծ չափերով տեսնելու համար)




Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 20.12.2011 | Մեկնաբանություններ (11)






Երևի ձեզանից շատերն անրդեն գիտեն, որ Ֆեյսբուքը պատրաստվում է անցնել նոր ինտերֆեյսի՝ Թայմլայն անունով: Ովքեր չգիտեն, ասեմ, որ այն ավտոմատ կակտիվացվի բոլոր օգտվողների մոտ դեկտեմբերի 25-ից, սակայն եթե չեք ուզում սպասել, ապա

1. Մտեք այստեղ:
2. Սեղմեք ներքևի Get Timline կոճակը:




3. Այնուհետև մտնում ենք պրոֆիլ և սեղմում Publish Now:


Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 20.12.2011 | Մեկնաբանություններ (0)






Կարծում եմ նկատել եք, որ վերջին ժամանակները բլոգում շատ քիչ են նյութեր ավելացվում: Եվ որպեսզի դուք չկարծեք, որ ես մոռացել եմ բլոգի և ձեր մասին, բացեմ մի գաղտնիք:




Այժմ բլոգը uCoz հարթակից տեղափոխվում է Wordpress և առանձին հոսթինգ: Դրա համար էլ շատ քիչ ժամանակ է մնում նյութեր ավելացնելու համար, քանի որ տեղափոխումը շատ դժվար և երկար աշխատանք է: Սակայն ես մեծ հույսեր ունեմ որ մինչև Նոր Տարի բլոգն արդեն տեղափոխված կլինի: Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը: Հարգանքներով Արամ Շերոյան:
Նորություններ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 17.12.2011 | Մեկնաբանություններ (3)



Նախորդ նյութերիցս մի քանիսում անդրադարձլ էի, թե ինչպես գումար աշխատել ինտերնետում :Նաև ներկայացրի մի ծրագիր, որը ավելի կհեշտացնի այդ գործնթացը: Սակայն որոշեցի պատրաստել մի տեսանյութ, որը կարծում եմ ավելի հասկանալի կլինի և ցույց կտա աշխատելու ու ծրագրից օգտվելու ձևերը:

Գրանցվելու համար մտեք - http://www.sheroblog.com/news/how_make_money_part_2/2011-11-07-439
Ծրագիրը ներբեռնելու համար - http://sheroblog.armweb.info/wp-content/uploads/2011/12/LinkReader.exe
Ուսուցողական Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 16.12.2011 | Մեկնաբանություններ (12)






Արդեն մեկ ամիս է, ինչ հետաքրքրվում եմ, թե ինչպես ինտերնետում գումար աշխատել: Խոսքս կայքի կամ բլոգի միջոցով աշխատելու մասին չէ, այլ այն ձևերի մասին, որոնք հնարավորություն են տալիս գումար աշխատել առանց կայք ունենելու: Ինչպես գիտեք արդեն հասցրել եմ մի քանի գրառումներ կատարել այդ թեմայի շուրջ, որոնցից ամենահաջողվածը այս մեկն է: (Խորհուրդ կտամ անպայման կարդալ, մինչ կկարդաք շարունակությունը)Բայց այսօր չեմ անդրադառնա այլ միջոցների: Կպատմեմ մի ծրագրի մասին, որը ավելի կհեշտացնի ձեր գործը:

Ինչպես գիտեք (իմացաք) ներկայացված կայքերում դուք պետք է առաջադրանքներ կատարեք: Այսինքն մտնեք տարբեր կայքեր, սեղմեք տարբեր գովազդային հղումների վրա և ուղարկեք այն բոլոր հասցեները՝ որտեղ եղել եք + ձեր այդ օրվա IP-ն: Դուք ստիպված եք լինում ամեն անգամ նոր էջ մտնելիս copy paste անել հասցեները, որը նույնպես երկար ժամանակ է խլում:Դրա համար էլ գոյություն ունի LinkReader ծրագիրը:

Ծրագրի էութունն կայանում է նրանում, որ դուք ստիպված չեք լինի անընդհատ copy paste անել հասցեները: Պարզապես սեղմեք 1-ին կետի կոճակը և տվյալ հասցեն կհայտնվի ծրագրի մեջ: Այդպես ամեն էջ այցելելիս սեղմեք կոճակը և վերջում սեղմեք 2-րդ կետի կոճակը: Որից հետո ձեր IP-ն կհայտնվի ծրագրում և դուք հեշտությամբ կարող եք այդ բոլոր հասցեները միանգամից պատճենել պատասխանում:




Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 13.12.2011 | Մեկնաբանություններ (20)



1 2 3 ... 41 42 »