»



Երևի ձեզանից շատերը լսել էին այն լուրը, որ ZDNet օնլայն պարբերականը օգտվելով Ֆեյսբուքի որոշ թերություններից, կարողացել էր դիտել Ֆեյբուքի հիմնադիր Մարկ Զուկենբերգի անձնական փակ լուսանկարները: Ճիշտ է, այդ թերությունը անմիջապես շտկվեց, սակայն մի՞թե դա միակն էր...


Երեկ հենց Մարկ Զեկենբուրգի նկարները դիտելիս գտա ևս մի թերություն՝ հենց նկարների հետ կապված: Ինչպես գիտեք, Ֆեյսբուքում նկարները բացվում են նոր <<պատուհան>>-ում, որը որոշ դեպքերում դժվարացնելով նկարի բեռնումը:Սակայն կա մի հնարք (կամ կա, կամ էլ ես եմ գույտ արել:D):

1. Բացեք նկարը
2. Աջ click արեք և սեղմեք View Image



3. Այնուհետև սեղմեք Backspace (կամ բրաուզերի Դեպի Ետ կոճակը)
4. Եվ նկարները կերևան հին ձևով

Հ.Գ. Միգուցե հին ձևով նկարների դիտումը առանց այսպիսի երկար-բարակ գործողությունների էլ լինի: Եթե հաստատ չեմ կարող ասել: Եթե հնարավոր է, խնդրում եմ անպայման տեղեկացնել:

Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 11.12.2011 | Մեկնաբանություններ (1)







Ներկայումս ծրագրերի տարբերակների հնությունը բազմաթիվ առավելություններից է զրկում մարդկանց, որոշ դեպքերում էլ մոռացվում՝ արդեն իսկ իր հնարավորություններով անպետք լինելու պատճառով: Բայց չէ՞ որ այդպես չէ, չէ՞ որ ծրագրերը անընդհատ թարմացվում և նոր հնարավորություններով են օժտվում:


Չնայած այսքանը գրելուց հետո ես վստահաբար կարող եմ ասել, որ այս տողերը ընթերցողների 80%-ը չի փորձելու թարմացնել համակարգչում տեղադրված ծրագրերը: Ես ինքս նույնպես հազվադեպ կդիմեն այդ քայլին՝ շատ լավ իմանալով հետևանքները: Երևի ամենամեծ արգելքը դա ծրագրերի բազմազանությունն է ու շատությունն է: Դրա համար էլ ներկայացնում եմ մի շատ հարմարավետ ծրագիր, որը կօգնի ձեզ այլևս չթափառել գուգլում և մկնիկի մեկ սեղմումով թարմացնել բոլոր ծրագրերը: Պարզապես այցելեք այստեղ և ներբեռնեք այն:
Ծրագրեր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 10.12.2011 | Մեկնաբանություններ (0)



Օրվա կադրը Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 10.12.2011 | Մեկնաբանություններ (0)






Հրագելի բլոգի այցելուներ, այս նյութը պատրաստել եմ մեր հայրենակցին աջակցելու համար: Այժմ հարցում է անցկացվում, թե ով է եղել Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը: Խնդրում եմ մտնել այստեղ և քվեարկել Յուրա Մովսիսյանի օգտին:

Ֆուտբոլ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 07.12.2011 | Մեկնաբանություններ (0)






Նախորդ նյութերից մեկում անդրադարձել, թե ինչպես կոտրել Windows 7-ի գաղտնաբառը, սակայն այդ դեպքում անհրաժեշտ էր ունենալ Windows 7 օպերացիոն համակարգի սկավառակ և հիշել մի շարք դժվար հիշվող բառեր և գործողություններ: Դրա համար էլ այսօր կներկայացնեմ մի ձև, որի միջոցով հնարավոր է առանց որևէ լուրջ գործողությունների կոտրել Windows 7-ի գաղտնաբառը: Դրա համար.


1. Ներբեռնեք այս ֆայլը
2. Ձայնագրեք այն սկավառակի (CD) վրա
3. Միացրեք համակարգիչը և սկավառակը դրեք նրա մեջ (չմոռանաք կարգավորել BIOS-ը, որպեսզի առաջինը կարդա սկավառակը)
4. Կբացվի սև էկրան, որտեղ հարցում կկատարվի, թե որ բաժնում է գտնվում Windows-ը: Պարզապես սեղմեք Enter



5. Հաջորդ քայլում անհրաժեշտ է նշել Реестр-ի ուղին, սակայն այն ավտոմատ ընտրված է, այնպես որ պարզապես սեղմեք Enter




6.Այնուհետև պետք է ընտրել Ջնջել գաղտնաբառը կամ Վերականգնել: Պարզապես սեղմեք Enter



7. Հաջորդ հարցին, թե ցանկանում եք փոփխել օգտագործման տվյալները ու գաղտնաբառը կամ Реестр-ը: Նորից ուղակի սեղմեք Enter



8. Ահա այս քայլում պարզապես պետք չէ սեղմել Enter: Անհրաժեշտ է որոշ բաներ գրել: Անհրաժեշտ է գրել ադմինիստրատորի անունը (ձեզ համար այն կարող է ուրիշ լինել: Պետք է գրել այն անունը, որը նշել եք ՕՀ-ն ինստալ անելուց)



9. Հաջորդ քայլին ինչպես արդեն սովորեցիք սեղմեք Enter



10. Հիմա անհրաժեշտ է փահպանել փոփոխությունները: Դրա համար սեղմեք բացականճական նշանը (!) , այնուհետև "Y":



Վերջում պետք է հայտնվի "EDIT COMPLATE" հաղորդագրությունը, որը նշանակում է որ դուք "հակեր" դարձաք: Անջատեք և միացրեք համակարգիչը ու վայելեք այն:
Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 06.12.2011 | Մեկնաբանություններ (2)






Վերջապես կայացավ Մանկական Եվրոտեսիլ 2011-ը, որին ոմանք անհամբեր սպասում էին: Հաղթղ ճանաչվեց Վրաստանը ներկայացնող խումբը, որը իրոք արժանի էր դրան:


Հենց սկզբից մտադրություն չունեի այն դիտել, սակայն երգերը լսելով հետաքրքրվեցի, թե ովքեր են երգում և թե ինչպես են երգում: Չնայած ես վոկալի մասնագետ չեմ, սակայն կարծում եմ բոլորն էլ հասկացան թե որը որից հետո է: Հենց սկզբից ինձ դուր եկան Մոլդովայի, Նիդեռլանդների (Հոլանդիա) և Վրաստանի ներկայացուցիչները: Սակայան հիմնականում ցանկանում էի, որպեսզի հաղթեն Հոլանդացիները: Եվ չնայած այդպես չեղավ, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ վրացիները զուտ իրենց երգով (չհաշված քաղաքական ֆինդուֆլուշկեքը) արժանի էին հաղթանակի: Իսկ երգերին կանդրադառնամ ավելի ուշ:
Նորություններ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 04.12.2011 | Մեկնաբանություններ (4)






Երբևէ մտածել եք, որ հնարավոր է ճանապարհներն ախագծելով երաժշտություն ստեղծել: Եթե ոչ, ապա ասեմ որ դա հնարավոր է անել, ի շնորհիվ մի շատ հետաքրքիր կայքի:


Իմաստը կայանում է նրանում, որ դուք պետք է ճանապարհներ ստեղծեք , որի  կողքին տեղադրեք տարբեր տոնայնությունների համապատասխանող առարկաներ (Ծառ, ծաղիկ. լուսացույց, տուն): Եվ երբ մեքենան անցնի այդ առարկաների կողքով, կլսվի համապատասխան նոտան: Դուք կունենաք 3 ավտոմեքենա և առարկաների անթիվ պաշար:

Եվ որպեսզի շատ ժամանակ չծախսեք կայքի հնարավորությունները ուսումնասիրելու համար, կներկայացնեմ նրա հիմնական հատկությունները.

1.Որպեսզի առարկան համապատսխանի որևէ նոտայի (կամ ձայնի), պարզապես սեղմեք նրա վրա և կհայտնվի այսպիսի պատուհան:



1.Առարկայի ձայները
2.Հնչողության բարձրությունը
3.Նոտան (ձայնը) հնչում է միայն մեկ անգամ
4.Նոտան (ձայնը) հնչում է միայն մեկ անգամ, սակայն ուշացած
5.Նոտան (ձայնը) հնչում է երկու անգամ
6.Պատճենում է նոտան (ձայնը), որից հետո հնարավոր է միանգամից մեծ քանակությամբ նույն հնչողությամբ առարկայից դնել դնել
7.Ջնջում է առարկան:

2.Բացի այդ, եթե դուք իմանում եք նոտաների դասավորությունը դաշնամուրի վրա, ապա կորող եք հենց կոնկրետ նոտաները դնել: Այս հատկությունը գործում է միայն ծառերի և ծաղիկների համար: Այն միացնելու համար հետևեք նկարում պատկերված քայլերին:




Հետաքրքիր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 03.12.2011 | Մեկնաբանություններ (12)






Այժմ կխոսենք մի հետաքրքիր հնարքի մասին, որը օգտակար կլինի բլոգերների  և հետաքրքիր մյուսների համար: Հնարքը, որը կներկայացնեմ, գնալով մեծ տարածում է գտնում Հայաստանում և օգնում է բլոգերներին որոշ ժամանակով մեծաթիվ այցելություններ ստանալ, սակայն այն միաժամանակ հիասթափություն է առաջացնում որոշ այցելուների մոտ:


Ինչպես գիտեք Հայաստանում մեծ տարածում են գտել սկանդալային իրավիճակները հայտնի մարդկանց հետ (Անժելա Սարգսյան, հիմա էլ Անի Երանյան):Մի օրվա ընթացքում նրանց անունները հայտնի որոնողական համակարգերում դառնում են ամենաորոնվողը և մնում են մոտ 2 շաբաթ: Երևի կասեք, թե ինչ կապ կա սկանդալների և այցելությունների բարձրացման մեջ: Ասեմ.

Բլոգերը պարբերաբար հետևում է նորություններին, ինչպես նաև որոնողական համակարգերում ամենաշատ որոնվող բառերին: Եվ հենց տեսնում է, որ որևէ բառ գնալավ ավելի փնտրվող է դառնում, միանգամից այդ բառերից կազմված վերնագրով և բովանդակությամբ նյութ է տեղադրում: Կարճ ժամանակ անց այն հայտնվում է որոնողական համակարգերում, իսկ որոնվող բառը (բառակապակցությունը, անուն ազգանունը) գնալով ավելի հայտնի է դառնում: Մարդիկ փնտրում են այդ բառերը և հայտնվում է նաև այդ նյութի հղումը: Իսկ այդ բառը օրական փնտրում է մոտ 50 000 մարդ: Նրանք մտնում են քո նյութի էջ բերող հղումով և գրանցում են մեկ նոր այցելություն:

Դե պատկերացրեք, թե ինչ կինի, եթե քո նյութի հղումը լինի առաջին էջերում: Որպեսզի ավելի պատկերավր լինի, բերեմ մի այսպիսի օրինակ՝ Երբ ես նյութ տեղադրեցի Անժելա Սարգսյանի մասին, իմ նյութի հղումը Անժելա Սարգսյան  որոնման դեպքում հայտնվում էր 10-12-րդ էջերում և ես օրական միայն այդ բառի որոնումից ստանում էի մոտ 150 այցելություն:Եվ չնայած այս հնարքը կհիասթափեցնի որոշ այցելուների, ես այնուամենայնիվ տալիս եմ այն հասցեն, որտեղ կարող եք դիտել որոնվող բառերի հայտնիությունը և ասում , որ ոչ-մի դեպքում չօգտվել այդ ամենից:


Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 28.11.2011 | Մեկնաբանություններ (5)



« 1 2 3 4 ... 41 42 »