ԱՍԵՂԻ ՀՐՎԱՆԴԱՆ - Աֆրիկա մայրցամաքի հարավային ծայրակետն է, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում։ Պորտուգալացի ծովագնացները դիտելով կողմնացույցի սլաքի խոտորումները, վայրն անվանեցին Ագուլյաս (ասեղ)։
ԱՐՋԻ ԿՂԶԻ - գտնվում է Բարենցի ծովում, Նորվեգիայի տարածքում, զբաղեցնում է 180 քառ. կմ տարածք, բարձրությունը մինչև 536 մ։ Կղզին հայտնագործել և անվանակոչել է Վ. Բարենցը 1596 թվականին։ Կղզին անվանել է Արջի նկատի ունենալով, որ այնտեղ ինքն սպանել Է սպիտակ արջ։
ԱՐՑՈՒՆՔԻ ԴԱՐՊԱՍ - Բաբ Էլ-Մանդեբի նեղուց, անվանումն առաջացել է արաբերեն բաբ-դուռ, դարպաս և մանդիբ-վիշտ, արցունք բառից, նկատի ունենալով նավարկության վտանգավորությունը, նավաբեկումները։ Գտնվում է Արաբական թերակղզու հարավ-արևմուտքում։ Երկարությունը 109 կմ է, նվազագույն լայնությունը 26 կմ, նվազագույն խորությունը 31 մ։
ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՈԱՆԿՅՈՒՆԻ ■ Ատլանտյան օվկիանոսի Բերմուդ– յան, Պուերտո Ռիկո կղզիների և Ֆլորիդա թերակղզու միջև գտնվող շրջանը, որն աչքի է ընկնում նավագնացության համար արտասովոր կերպով դժվարին պայմաններով։
ԵՐԿԱԹԵ ԴԱՐՊԱՍ - Դանուբ գետի կիրճ Ռումինիայի սահմանագլխին, լայնությունը մինչև 150 մ։
ԶԱՏԿԻ ԿՂԶԻ - հրաբխային կղզի Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում, Չիլիի տարածքում։ Տարածությունը 165.5 քառ. կմ, բարձրությունը 539 մ, այստեղ է Ռանո Արսի հրաբուխը։ Կղզին հայտնագործել է հոլանդացի ծովագնաց Յակոբ Ռոզգևենը 1722 թվականի ապրիլի 5– ին զատկի քրիստոնեական տոնի օրը և ի պատիվ տոնի կղզին անվանել է Զատիկի (իսպաներեն պասկուս), պոլինեզացիներն այն անվանում են Ռապանուի։