1982 թ. նոյեմբերի 12-ին Միությունների տան սյունազարդ դահլիճից և Կարմիր հրապարակից տրվում էր ուղիղ հեռուստատեսային հաղորդում։ Հրաժեշտ էր տրվում «հայտնի քաղաքական գործիչ և խաղաղության անխոնջ մարտիկ» Բրեժնևին, որը շուրջ 18 տարի տերության հզորության և կայունության խորհրդանիշն էր։
Շատ մեծ էր հեռուստադիտողների զարմանքը, երբ գերեզմանի մոտ դագաղին սպասող միայն երկու բամբակաբաճկոն հագած մարդ տեսան։ Մեկը բռնեց գլխավերևի կաշեփոկը, մյուսը ներքևի, և ահա այստեղ էր, որ ամեն ինչ պատահեց դագաղը դանդաղորեն գերեզման իջեցնելու փոխարեն լսվեց մի դղրդյուն և շրխկոց, նույնիսկ սգո համազարկը չկարողացավ այն լռեցնել։ Ի՞նչ էր պատահել։
Նոյեմբերի 12-ին վերջին հրաժեշտի համար մարմինը դագաղ դնելու ժամանակ պոկվել է դագաղի հատակը, և հանգուցյալը ընկել է հատակին։ Եվ հենց այդ ժամանակ, երբ թաղմանը ընդամենը մի քանի ժամ էր մնացել, պատրաստվեց մի նոր դագաղ, որի հատակին հուսալիության համար ամրացվեց մետաղյա թիթեղ։ Ըստ Մեդվեդևի կարծիքի, հենց այդ թիթեղը Կարմիր հրապարակի դեպքի պատճառը դարձավ։ Թիթեղը զգալի ծանրացրել էր դագաղը, որի մասին չգիտեին գերեզման իջեցնողները։
Երբ հանվեցին դագաղի տակի տախտակները,գերեզմանափորները զգացին անսովոր ծանրություն և հասկացան, որի վիճակի չեն դագաղը հանդարտ իջեցնել գերեզման։ Գլխավերևի մա-սը ծանրությունից կտրուկ իջավ ներքև և որպեսզի հանգուցյալը գլխիվայր չընկնի, ծիսակատարության ծառայության ներկայացուցիչները ստիպված բաց թողեցին փոկերը։
|
|