1899 թ. հունվարի 5-ին Չիկագոյի թերթերից մեկը տպագրեց իր թղթակցի հաղորդագրությունը մի անսովոր դիպվածի մասին, անծանոթ մի երիտասարդ փողոցում մոտեցել էր ոստիկանին և հայտարարել, որ նրա գոտուց կախված ձեռնաշղթաներն իր համար սարսափելի չեն։ Ոստիկանը առանց պատասխանի արժանացնելու, ձեռնաշղթաները վարպետորեն հագցրել է երիտասարդի դաստակներին։ Վերջինս թիկունքով շրջվել է, արագորեն հանել ձեռնաշղթաները և ժպտալով վերադարձրել ոստիկանին։ Թղթակցին ճարպիկ երիտասարդը հայտնել է իր անունըՀաորի Հուդինր։ Այդ անունը դեռևս անծանոթ էր ընթերցողներին։ Միայն Մարտին Բեյկի տնօրինած «Օրփեոս» վարյետեում աշխատանքի անցնելուց հետո Հուդինին հանրաճանաչ դարձավ։
Այդ զարմանալի արտիստը ծնվել է 1874 թ. Բուդապեշտում։ Նա ռա– բի Մայեր Մամուել Վայսի յոթերորդ զավակն էր։ Նրա իսկական անունը էրիխ Վայս է։ Նրա ծննդից երկու տարի անց ընտանիքը արտագաղթեց Ամերիկա, որտեղ էլ նա իր համար հորինեց Հուդինի կեղծանունը։ Հու– դինիին անհնար էր կապկպել։ Նա բացում էր ցանկացած ձեռնաշղթաներն ու ոտնաշղթաները, նույնիսկ, եթե դրանք ոստիկանների հատուկ պատվերով էին պատրաստած, կարողանում էր ազատվել զսպաշապ– կից, եթե նույնիսկ ոտքերից կախված էր լինում՝ օդի մեջ։
1900 թ. ապրիլի 11-ին օրենքի պահապանները գրավոր ընդունեցին իրենց վերջնական պարտությունը։ Կանզաս Սիթիում՝ մերկ Հուդինին ոչ միայն ձեռքերն ազատեց հինգ զույգ ձեռնաշղթաներից, այլև ութ րոպեում դուրս եկավ բանտախցից, որի դռան փականքն ստեղծողը արտոնագիր էր ստացել։
Արտիստի հաջողությունները այլևս մրրիկի էին նման։ Անգլիայում նա մարտահրավեր նետեց հռչակավոր Սքոթլանդ-յարդին։ Նրան մանրազնին խուզարկեցին, շղթայեցին և նետեցին Բրիքսթոնյան բանտի խցերից մեկը։ Մի ժամից հետո նա առանց ձեռնաշղթաների հայտնվեց բանտի դարպասի մոտ։
Հոլանդիայում մերկ և շղթայակապ նրան դրեցին զամբյուղի մեջ, փակ զամբյուղը դրեցին ավելի մեծ զամբյուղի մեջ։ Եվ այդպես՝ 13 ավելի ու ավելի մեծ, փակ զամբյուղների մեջ։ Հինգ րոպեից զամբյուղները ծածկող վարագույրի ետևից հայտնվեց Հուդինին։ Բայց ամենազարմանալին այն էր, որ զամբյուղները անվնաս էին ու փակ։ Ձեռնաշղթաները առաջին, ամենափոքր զամբյուղի մեջ էին։
Գերմանիայում տասը րոպեում Հուդինին դուրս եկավ Բեռլինի Մոաբիտ բանտից։ Մինչ թերթերի լուսանկարիչներն ու հետաքրքրասերները նրան սպասում էին կենտրոնական մուտքի մոտ, նա սեղմեց փողոցի անկյունում հերթապահող ոստիկանի ձեռքը և հեռացավ։
Ռուսաստանում Հուդինին դուրս եկավ Բուտիրկայից և կալանավորներ տեղափոխող փակ վագոնից։
Ամերիկայում նա դուրս պրծավ մահապարտների խցից։ Գրող էդգար Դոքթորոլուն իր «Ռեթհայմ» վեպում Հուդինիի մասին գրում է. «Նա փախչում էր բանտի նկուղից, ամուր մեխված տակառից, հաստ փոստային պարկից, դաշնամուրի ցինկե փակ պատյանից, հսկայական գալվանական կաթսայից, ֆուտբոլի գնդակի, գրասեղանի ու երշիկի կեղևի միջից։ Նրա բոլոր փախուստները խորհրդավոր էին, որովհետև նա երբեք չէր կոտրում այն ամենը, ինչ իրեն կաշկանդում էր և նույնիսկ բաց չէր թողնում դրանք»՝