Կարծում եմ ձեզնից շատերն են տեսել այս վիդեոն,սակայն ես ցանակացա այն ևս մեկ անգամ ցուցադրել,քանի որ ամեն անգամ այս վիդեոն նայելիս չեմ կարողանում լիաթոք չծիծաղել:Կարծում եմ նրանց ովքեր չեն նայել տեսանյութը.շատ դուր կգա:
Խումբ: Հումորային | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 08.04.2011 | Մեկնաբանություններ (0)



  

    ՕՔՍՖՈՐԴ
Օքսֆորդի համալսարանն անգլախոս աշխարհի ամենահին հա­        մալսարանն է և գոյություն ունի գրեթե 9 դար։ Չնայած հիմնադրման
կոնկրետ ամսաթիվ գոյություն չունի, սակայն ուսուցում եղել է 1096 թւխյկանից։ Այն արա­գորեն զարգացել է 1167-ից, երբ Հենրի Երկ­րորդ թագավորն անգլիացի ուսանողներին արգելեց հաճախել Փարիզի համալսւսրան։ Ամբողջ աշխարհից ուսանողներ ու գիտնա­կաններ են գալիս ուսուցման և հետազոտու­թյունների միջազգային հեղինակություն վա­յելող այս կենտրոն։ Ավելի քան 18000 ուսա­նողներ ներկայացնում են 130-ից ավելի երկրներ։ Օքսֆորդը կոլե­գիալ համալսարան է, որտեղ 39 ինքնակառավարվող քոլեջներ դաշնային համակարգով միավորված են մեկ համալսարանի մեջ։ Կան նաև 7, այսպես կոչված մշտական մասնավոր բաժիններ, հիմնադր­ված տարբեր քրիստոնեական ուղղությունների կողմից։ 1249-1264 թթ. հիմնադրված քոլեջներն ամենահինն են։ Դրանից մոտ մեկ դար հե­տո Օքսֆորդն աննախադեպ հաջողությունների հասավ ուսուցման բոլոր ոլորտներում և արժանացավ կղերականների, ւսզնվականների և մտավորականների գովասանքին։ Օքսֆորդը հայտնի է դիվանագի­տության, միջազգային հարաբերությունների և իրավունքի ոլորտնե­րում իր առաջատար դիրքով։
Տարբեր ժամանակնե­րում Օքսֆորդում սովորած հայտնի մարդկանցից են գրող Օսկար Ուայլդը, դե­րասան Հյու Գրանտը, ԱՄՆ– ի նախագահ Բիլլ Քլինթո– նը, Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյերը և այլոք


ՔԵՄԲՐԻՋ
1200 թվականից Քեմբրիջը առևտրական համայնք էր, որը նաև կոմսության քաղաք էր և ուներ մեծ հեղինակու­թյուն վայելող մեկ դպրոց։ Այն ժամանակ 1209 թվականին որոշ գիտնականներ փախան Օքսֆորդ քաղաքի հանդեպ թշնամաբար տրամադր­ված բնակիչներից, և բնակություն հաստատեցին Քեմբրիջում։ 1226թ. ուսանողների և դասախոս­ների բանակը բավական մեծ էր, և նրանք ստեղ­ծեցին հատուկ կազմակերպություն, որը պարբե­րական դասընթացներ էր կազմակերպում։ Հենց ամենասկզբից քաղաքի և ուսանողների միջև տարաձայնություններ կային։ 14-15 տարեկան ուսանողները հաճախ անհանգստություն էին պատճառում, մյուս կողմից քաղաքի բնակիչները վարձով սենյակների և սննդի համար շատ մեծ գումարներ էին գանձում։ 1231 թ. Հենրի III թագավորը ուսանողներին և դասավանդողներին վերցրեց իր պաշտպանու­թյան տակ և կազմակեր­պեց նրանց բնակարանա­յին հարցերը։
Իսահակ Նյուտոնից մինչև Սթիվեն Հոքինգ Քեմբրիջի համալսարանը ձեռք է
բերել չգերազանց­ված գիտական հեղինակություն։ Այն հիմնականում մասնագիտացված է բնական և ճշգրիտ գի­տությունների մեջ։ Բավական Է նշել միայն այն փաստը, որ DNA–ն (մարդու գենետիկ կոդը) հայտնագործվել Է հենց Քեմբրիջի համալսա­րանում։
Համալսարանի հայտնի շրջանավարտներից են Օլիվեր Կրոմվելը, Չարլզ Դարվինը, Վլադիմիր Նաբոկովը, Ջավահառլալ Ներուն, արքա­յազն Չարլզը և այլոք։
    Համալսարանական կրթությունը Եվրոպական երկրներում սկսվել
Է 12-րդ դարից։ Բացի Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններից,
հայտնի են նաև հնագույն այլ համալսարաններ, որոնցից են
Փարիզ     1200                                             Պրահա    1364
Լիսաբոն   1290                                            

Խումբ: Նորություններ | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 07.04.2011 | Մեկնաբանություններ (0)




Թունիսի առաջնության հերթական տուրում «Մոնաստիր» թիմի խաղացող Մոհամադ Նասրին շատ գեղեցիկ, անսպասելի ու զարմանալի հարվածով գրավել է «Սպորտիվ դե Ջեբա» թիմի դարպասը:
Խումբ: Սպորտային | Ավելացրել է: artur | Ամսաթիվ: 07.04.2011 | Մեկնաբանություններ (0)



չ      
       ԾՆՆԴՅԱՆ ԿՂԶԻ - կղզի Հնդկական օվկիանոսում, Ավստրալիայի տիրույթում, տարածությունը 156 քառ. կմ։ Եվրոպացիները կղզին առաջին անգամ տեսել են Քրիստոսի Ծննդյան եկեղեցիական տոնի օրը և ի պատիվ այդ օրվա կղզին անվանել են Ծննդյան կղզի։

ԿԱՆԱՉ ՀՐՎԱՆԴԱՆ - հայտնւսգործել է պորտուգալացի Դինիշ Դի– աշը 1445 թ.։ Անունն ստացել է տեղի սավաննային բուսականության պատճառով։ Գտնվում է Գամբիա և Սենեգալ գետերի գետաբերանում։

ԿԱՊՈՒՅՏ ՆԵՂՈՍ - գտնվում է Եթովպիայում և Սուդանում, Նեղոսի ամենաջրառատ վտակն է։ Անվանումն առաջացել է ջրի երանգից։

ԿԱՐՄԻՐ ԳԵՏ - Ամերիկայում գտնվող նույնանուն գետը կոչվում է Ռեգ Ռիվեր, Վիետնամում և Չինաստանում նույնանուն գետը Հոնգհա։

ԿԱՐՄԻՐ ՈՎ - ծով Հնդկական օվկիանոսում։ Մակերեսը 460 հազ. քառ. կմ, առավելագույն խորությունը 3039 մ.։ Գլխավոր նավահան­գիստներն են Սուեզը, Պորտ Սուդանը, Ջիգդան, Մասաուան, Հոգեյ– դան։ Անվանումն ստացել է ջրում գտնվող կարմիր ջրիմուռների գույ– նից։

     ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԿՂԶԻ - կղզի Ատլւսնտյան օվկիանոսում, Մեծ Բրիտանիայի տիրույթ է, տարածությունը 88 քառ. կմ, բարձրությունը 875 մ։ Հայտնագործել են պորտուգալացիները 1501 թվականին քրիստո­նեական եկեղեցու Համբարձման տոնի օրը։

ՀՐՈ ԵՐԿԻՐ - հայտնագործել է Ֆ. Մագելանը 1520 թվականին և այնտեղ երևացող կրակների առատության պատճառով կոչել է Հրո եր­կիր։ Արշիպելագ է Հարավային Ամերիկայի հարավային վերջավորու­թյան մոտ։

ՄԱՄՈՆՏԻ ՔԱՐԱՆՁԱՎ - գտնվում է ԱՄՆ-ում, Ապալաչների նախա­լեռներում, խորությունը 300 մ է, խոռոչների երկարությունը 74 կմ։ 1809 թ. հայտնաբերել է վիրավոր արջին հետապնդող մի որսորդ։

 

ՄԵԾ ԱՂԻ ԼԻՃ - անհոսք աղի լիճ ԱՄՆ-ի արևմուտքում, փոփոխ­վում են մակերեսն ու աղիությունը 2500-ից մինչև 6000 քառ. կմ և 137– ից մինչև 300 տոկոս աղիություն։ Խորությունը 15 մետր է։

ՄԵՌՅԱԼ ԾՈՎ - անհոսք լիճ Մերձավոր Արևելքում Հորդանանում և Իսրայելում, ծովի մակերևույթից 395 մ. ցած։ Մակերեսը՝ 1050 քառ. կմ, երկարությունը 76 կմ. խորությունը 356 մ։ Աղիությունը 260-ից 310 տոկոս։ Անվանումն ստացել է օրգանական կյանքի բացակայության պատճառով։

ՆԵԽԱԾ ԾՈՎ - մանր ծովերի համակարգ Ազովի ծովի, արևմտյան ափի մոտ, Ղրիմում։ Մակերեսը 2500 քառ. կմ։ Ղրիմում «սիվաշ» նշա­նակում է ծանծաղաջուր ծոց։ Նեխած ծովը հայտնի է նաև Սիվաշ անունով։

Խումբ: Հետաքրքիր նյութեր | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 05.04.2011 | Մեկնաբանություններ (0)



Այժմ ձեզ եմ նեկայացնում մի հետաքրքիր տեղեկություն,որը տեղադրել եմ իմ բլոգում անփոփոխ կերպով: Նյութը վերցված է www.armblog.net բլոգից:

Դուք նկատե՞լ եք, որ, վերջերս ֆեյսբուքի լրահոսում միշտ հայտնվում են միևնույն մարդկանց կատարած գործողությունները: Նկատե՞լ եք, որ երբ դուք գրառում եք կատարում, նկար կամ հղում եք տեղադրում, միշտ միևնույն մարդիկ են արձագանքում, իսկ մյուսները կարծես ձեզ անտեսում են: Մի մտահոգվեք... ձեզ բոլորն էլ սիրում են և ոչ ոք չի պատրաստվում արգելափակել: Խնդիրն այն է, որ ձեր ընկերների մեծ մասը չի տեսնում ձեր տեղադրած նյութերը և ահա թե ինչու. այսպես կոչված «նոր Ֆեյսբուքը» ի սկզբանե կարգավորված է այնպես, որ ձեզ տեսնում են միայն նրանք, ում հետ դուք փոխգործակցել եք վերջին երկու շաբաթվա ընթացքում: Այլ կերպ ասած` նրանք, ովքեր վերջին երկու շաբաթում ձեր գործողություններին չեն արձագանքել, չեն տեսնում ձեզ իրենց լրահոսում, իսկ դուք չեք տեսնում նրանց: 
Ինչպե՞ս կարելի է շտկել այս իրավիճակը. Ֆեյսբուքի գլխավոր էջում «Լրահոսի» աջ վերևի մասում սեղմեք «Վերջին լուրերի» կողքի սլաքի վրա, բացվող մենյուում ընտրեք Edit options խմբագրել
կարգվորումները), այնուհետև Show posts from (ցույց տալ գրառումերը
կարգավորման համար ընտրեք All of your friends and pages (Ձեր բոլոր ընկերներն ու էջերը):
ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ. հիմա դուք կարող եք տեսնել այն ամենը ինչ գրում են ձեր ընկերները:

ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ. դուք առաջվա պես ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԵՔ ձեր ընկերների մեծամասնության համար, քանի որ նրանք դեռ չեն արել այն ինչ հենց նոր դուք արեցիք: Նրանք էլ ձեզ նման պիտի փոփոխեն կարգավորումները, որպեսզի տեսնեն ձեզ իրենց լրահոսում:

Տարածեք այս հաղորդագրությունը ձեր ընկերներին: Այդ դեպքում սա կտեսնեն ձեր բոլոր ընկերները, այլ ոչ միայն նրանք, ում հետ հաղորդակցվել եք վերջին երկու շաբաթվա ընթացքում: Նրանք ևս կփոփոխեն իրենց կարգավորումները ու հրավերներ կուղարկեն իրենց մյուս ընկերներին, այս մասին կգրեն Թվիթերում, իրենց բլոգերում և այլուր: Այսպիսով մենք թույլ չենք տա Ֆեյսբուքին թաքցնել մեր ընկերներին:

p.s. Այս տեքստի հեղինակն է Heidi Hodgson-ը:






Խումբ: Նորություններ | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 05.04.2011 | Մեկնաբանություններ (0)



Մարդը տարեկան միջին հաշվով 1400 երազ է տեսնում։

Փռշտոցը դուրս է թռչում 100 կմ/ժամ արագությամբ։

Աշխարհում մեկ մարդուն բաժին է ընկնում մեկ միլիոն մրջյուն։

Բրիտանական բոլոր կարապները համարվում են թագուհու սեփա­կանությունը։

Կյանքի ընթացքում մարդու կորցրած թարթիչների ընդհանուր եր­կարությունն անցնում է 30 մետրից։

Որոշ երիզորդներ կարող են իրենք իրենց ուտել, եթե այլ սնունդ չեն գտնում։

Տղամարդիկ 5 անգամ ավելի են կայծակնահար լինում, քան կա­նայք։

Ամեն տարի աշխարհում 2,5 միլիոն գիրք է լույս տեսնում սխալ կազմերով։

Գետաձին մարդուց արագ է վազում։

Կոկորդիլոսը լեզուն շարժել չի կարողանում։

Ամեն րոպե մարդու մարմնում մեռնում է 300 միլիոն բջիջ։

Աշխարհ գալիս մարդն ունենում է 300 ոսկոր։ ժամանակի հետ դրանց քանակը նվազելով հասնում է 200-ի։
Խումբ: Հետաքրքիր նյութեր | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 04.04.2011 | Մեկնաբանություններ (0)



   
    Աշխարհի կործանման թեման հուզում է մարդկանց նույնքան վա­ղուց, որքան նրանք ապրում են Երկրի վրա։ Եվ ժամանակ առ ժամա­նակ կանխագուշակում են կործանման տարեթվերը։ 2006 թ. Հոլան­դիայի և ԱՄՆ-ի գիտնականները միանգամայն ստույգ սահմանեցին այն օրը, երբ կյանքը մեր մոլորակի վրա կդադարի։

Ուտրեխտի համալսարանի մասնագետների հավաստմամբ, Ապոկալիպսիսը տեղի կունենա ուղիղ 2 միլիոն 250 հազար տարի անց 2252006 թվականի հոկտեմբերի 31-ին։ Վրա կհասնի նոր սառցե դա­րաշրջան, Լւ մարդը կարժանանա դինոզավրերի ճակատագրին։

Իսկ Վաշինգտոնի համալսարանի աստղակենսաբանների կարծի­քով, աղետը տեղի կունենա կես միլիարդ տարի անց. կյանքի բոլոր տեսակները մեր մոլորակի վրա կայրի Արեգակը։

Մեկնաբանելով այս սարսափազդու և հակասակւսն մարգարեու­թյունները արևմտյան աստվածաբանները չեն թաքցնում հեգնանքը։ Քանզի Աստվածաշնչում պարզ ասված է. աշխարհի կործանման օրը հայտնի է միայն Աստծուն։

    Երկու գլխավոր առևղծվածերը, որոնց վրա վաղուց ի վեր գլուխ են կոտրում գիտնականները, հետևյալն է. ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել կյանքը Երկրագնդի վրա և ե՞րբ այն կվերանա։ Գրեթե ամեն տարի առաջարկվում են ամենատարբեր վարկածներ։ Այսպես, 90-ականների սկզբին խոսում էին այն մասին, որ Մեծ պայթյունի հետևանքով Ապո֊ կալիպսիսը վրա կհասնի 11 միլիարդ տարի անց։ Սակայն 2004 թվա­կանին հրապարակվեցին Կալիֆոռնիայի Ստենֆորդի համալսարանի աստղաֆիզիկոսների հետազոտությունների արդյունքները, համա­ձայն որոնց տիեզերքի վախճանը, այսպես կոչված մութ մատերիայի էներգիայի ազդեցության տակ, հետաձգվում է ևս 1,5 տասնյակ մի­լիարդ տարով։

   Գիտական այլ «զարհուրիկների» թվին են պատկանում հզոր գամմա-բռնկումների կամ վիթխարի աստերոիդների երկրագնդի վրա գրո­հի կանխատեսումները։ Դրանցից մեկը, իբր, կխոյահարի մեր մոլորա­կը 2020 թվականին։ Ասենք, այդ վարկածը նույնպես կասկածի տակ առան։ Ավստրալիացի աստղագետները հայտարարեցին, աստերոիդի ուղեծիրը կանցնի Երկրի կենտրոնից 36-39 հազար կիլոմետր հեռավո­րության վրա։ Կարելի է հանգիստ քնել։

ճիշտ է, ընդամենը 7 տարի հետո երկրային ձգողության ազդեցու­թյամբ 2036 թվականին աստերոիդը կվերադառնա, և այդժամ երկ­րագնդի վերջը հաստատ կգա։

Եվս մեկ վտանգ, գերհզոր հրակեզ գազերի հոսքերի արտանե­տումներ այլ գալակտիկաներից։ Եթե դրանցից որևէ ՚մեկը հասնի մեր մոլորակին, ապա նա լրիվ կայրվի։ Դրա հավանականությունը ծայ­րաստիճան փոքր է, բայց ո՜վ գիտե, մեկ էլ տեսար...

Հոլանդիայի Ուտրեխտի և ԱՄՆ-ի Վաշինգտոնի համալսարանների գիտնականները հայտարարեցին, որ իրենց միանգամայն ստույգ հայտնի է աշխարհի կործանման օրը։ Հոլանդացիները հրապարակեցին հոդված, որտեղ տեղեկացրին, յուրաքանչյուր 2,5 միլիոն տարին մեկ տեղի է ունենում երկրային ուղեծրի տեղաշարժ։ Դա հանգեցնում է աղետալի սառցակալման։

Վաշինգտոնի համալսարանի աստղակենսաբաններ Դոնալդ Բրաունլին և Պիտեր Ուորդն էլ իրենց հերթին ազդարարեցին ողջ առաջա­դեմ մարդկությանը, որ երկրագունդը հետզհետե այրվում է և շուտով կկլանվի Արևի կողմից։ Ոչ այնքան շուտով, բայց ինչևէ։ Կես միլիարդ տարի հետո երկրի երեսից կանհետանան կենդանիներն ու բույսերը, 3,5 միլիարդ տարի անց կգոլորշիանան օվկիանոսները, իսկ 7,5 մի­լիարդ տարի անց ընդարձակվող Արեգակը հետք անգամ չի թողնի երկրագնդից։

    Բանավեճեր են ընթանում նաև այն մասին, թե հնարա­վոր կլինի՞ արդյոք փրկվել այլ մոլորա­կում վերաբնակվե­լու միջոցով։ Գիտ­նականները դրա­նում խիստ կասկա­ծում են։ Նախ բոլո­րին չես վերաբնա­կեցնի, ոչ փողը, ոչ էլ թռչող սարքերը չեն բավականացնի։ Երկրորդ այնպիսի մոլորակ, որը գոնե փոքր-ինչ կհիշեցնի Երկիրը, տիեզերքում դժվար թե հաջողվի գտնել։

Մինչդեռ գիտնական այրերի բոլոր մարգարեությունները Արևմուտքում ենթարկվում են աստվածաբանների քննադատությանը։ Ախր, Տերը պարզ ասել է. «Այն օրն ու ժամը հայտնի չեն ոչ մեկին, ան­գամ հրեշտակներին, այն գիտե միայն Հայրն իմ երկնային»։

Խումբ: Նորություններ | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 04.04.2011 | Մեկնաբանություններ (3)



                    
1899
թ. հունվարի 5-ին Չիկագոյի թերթերից մեկը տպագրեց իր թղթակցի հաղորդագրությունը մի անսովոր դիպվածի մասին, անծա­նոթ մի երիտասարդ փողոցում մոտեցել էր ոստիկանին և հայտարա­րել, որ նրա գոտուց կախված ձեռնաշղթաներն իր համար սարսափելի չեն։ Ոստիկանը առանց պատասխանի արժանացնելու, ձեռնաշղթանե­րը վարպետորեն հագցրել է երիտասարդի դաստակներին։ Վերջինս թի­կունքով շրջվել է, արագորեն հանել ձեռնաշղթաները և ժպտալով վե­րադարձրել ոստիկանին։ Թղթակցին ճարպիկ երիտասարդը հայտնել է իր անունըՀաորի Հուդինր։ Այդ անունը դեռևս անծանոթ էր ընթերցող­ներին։ Միայն Մարտին Բեյկի տնօրինած «Օրփեոս» վարյետեում աշ­խատանքի անցնելուց հետո Հուդինին հանրաճանաչ դարձավ։

Այդ զարմանալի արտիստը ծնվել է 1874 թ. Բուդապեշտում։ Նա ռաբի Մայեր Մամուել Վայսի յոթերորդ զավակն էր։ Նրա իսկական անունը էրիխ Վայս է։ Նրա ծննդից երկու տարի անց ընտանիքը արտագաղթեց Ամերիկա, որտեղ էլ նա իր համար հորինեց Հուդինի կեղծանունը։ Հուդինիին անհնար էր կապկպել։ Նա բացում էր ցանկացած ձեռնաշղթա­ներն ու ոտնաշղթաները, նույնիսկ, եթե դրանք ոստիկանների հատուկ պատվերով էին պատրաստած, կարողանում էր ազատվել զսպաշապկից, եթե նույնիսկ ոտքերից կախված էր լինում՝ օդի մեջ։

1900 թ. ապրիլի 11-ին օրենքի պահապանները գրավոր ընդունե­ցին իրենց վերջնական պարտությունը։ Կանզաս Սիթիում՝ մերկ Հուդինին ոչ միայն ձեռքերն ազատեց հինգ զույգ ձեռնաշղթաներից, այլև ութ րոպեում դուրս եկավ բանտախցից, որի դռան փականքն ստեղծո­ղը արտոնագիր էր ստացել։

Արտիստի հաջողությունները այլևս մրրիկի էին նման։ Անգլիայում նա մարտահրավեր նետեց հռչակավոր Սքոթլանդ-յարդին։ Նրան ման­րազնին խուզարկեցին, շղթայեցին և նետեցին Բրիքսթոնյան բանտի խցերից մեկը։ Մի ժամից հետո նա առանց ձեռնաշղթաների հայտնվեց բանտի դարպասի մոտ։

Հոլանդիայում մերկ և շղթայակապ նրան դրեցին զամբյուղի մեջ, փակ զամբյուղը դրեցին ավելի մեծ զամբյուղի մեջ։ Եվ այդպես՝ 13 ավելի ու ավելի մեծ, փակ զամբյուղների մեջ։ Հինգ րոպեից զամբյուղ­ները ծածկող վարագույրի ետևից հայտնվեց Հուդինին։ Բայց ամենա­զարմանալին այն էր, որ զամբյուղները անվնաս էին ու փակ։ Ձեռնա­շղթաները առաջին, ամենափոքր զամբյուղի մեջ էին։

Գերմանիայում տասը րոպեում Հուդինին դուրս եկավ Բեռլինի Մոաբիտ բանտից։ Մինչ թերթերի լուսանկարիչներն ու հետաքրքրա­սերները նրան սպասում էին կենտրոնական մուտքի մոտ, նա սեղմեց փողոցի անկյունում հերթապահող ոստիկանի ձեռքը և հեռացավ։

Ռուսաստանում Հուդինին դուրս եկավ Բուտիրկայից և կալանա­վորներ տեղափոխող փակ վագոնից։

Ամերիկայում նա դուրս պրծավ մահապարտների խցից։ Գրող էդգար Դոքթորոլուն իր «Ռեթհայմ» վեպում Հուդինիի մասին գրում է. «Նա փախչում էր բանտի նկուղից, ամուր մեխված տակառից, հաստ փոստային պարկից, դաշնամուրի ցինկե փակ պատյանից, հսկայա­կան գալվանական կաթսայից, ֆուտբոլի գնդակի, գրասեղանի ու եր­շիկի կեղևի միջից։ Նրա բոլոր փախուստները խորհրդավոր էին, որով­հետև նա երբեք չէր կոտրում այն ամենը, ինչ իրեն կաշկանդում էր և նույնիսկ բաց չէր թողնում դրանք»՝

Խումբ: Խայտաբղետ աշխարհ | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 02.04.2011 | Մեկնաբանություններ (0)



« 1 2 ... 5 6 7 8 9 »