Main » Հետաքրքիր նյութեր



Ամենախոշորը Բրաանգ Ֆերի ԱԷԿ-ն է (ԱՄՆ, Ալւսբամա նահանգ),
որը
կառուցվել է 1979 թ. և ունի 3,4 միլիոն կվտ հզորություն։

Ամենախոշոր ավտոբուսը կառուցվել է ԱՄՆ-ում, «Ուեյն» ֆիրմայի կողմից։ Այն ունի 18 մետր երկարություն և 121 նստատեղ։


Ամենախոշոր կենդանաբանական այգին գտնվում է Հարավային Աֆրի-
կայի էտոշա շրջանում։ Այն ունի 14836 քւսո. կմ տարածություն։

Ամենախոշոր բույսը Մւսկրոցիստիս ջրիմուռն է, որի երկարությու­նը հասնում Է 300 մետրի։


Ամենւսխոշոր աչքն ունի ութոտնուկ ծովահրեշը։ Աչքի տրամագիծը 40-50 սմ Է։

ԱմԵնախոշոր քարտեզը պատրաստվել Է Բուլղարիայում։ 144 քառ. մետր մակերեսի վրա պատկերված են բոլոր օվկիւսնոսները և նրանց մերձակա ցամաքները։


1981 թվականին Չինաստանում տեդացել Է ամենախոշոր կարկու­տը, ամեն մի հատիկը կշռել Է 7 կգ։ Հնդկաստանում տեղացել Է 3 կիլոգրամանոց կարկուտ։


Ամենախոշոր թռչող թռչունը Հարավային Ամերիկայում ապրող
կոնդորն
 Է, որն ունի 15 կգ քաշ և թևերի 3 մ բացվածք։

Ամենախոշոր երկնաքարերից Են 1920 թ. Նամիբիայում ընկած 60 տոննանոց (այն ամբողջովին կագմված Է երկաթից) և Գոբի անապա­տում հազար տարի առաջ ընկած 40 տոննանոց երկնաքարերը։
Խումբ: Հետաքրքիր նյութեր | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 10.07.2011 | Մեկնաբանություններ (0)



չ      
       ԾՆՆԴՅԱՆ ԿՂԶԻ - կղզի Հնդկական օվկիանոսում, Ավստրալիայի տիրույթում, տարածությունը 156 քառ. կմ։ Եվրոպացիները կղզին առաջին անգամ տեսել են Քրիստոսի Ծննդյան եկեղեցիական տոնի օրը և ի պատիվ այդ օրվա կղզին անվանել են Ծննդյան կղզի։

ԿԱՆԱՉ ՀՐՎԱՆԴԱՆ - հայտնւսգործել է պորտուգալացի Դինիշ Դի– աշը 1445 թ.։ Անունն ստացել է տեղի սավաննային բուսականության պատճառով։ Գտնվում է Գամբիա և Սենեգալ գետերի գետաբերանում։

ԿԱՊՈՒՅՏ ՆԵՂՈՍ - գտնվում է Եթովպիայում և Սուդանում, Նեղոսի ամենաջրառատ վտակն է։ Անվանումն առաջացել է ջրի երանգից։

ԿԱՐՄԻՐ ԳԵՏ - Ամերիկայում գտնվող նույնանուն գետը կոչվում է Ռեգ Ռիվեր, Վիետնամում և Չինաստանում նույնանուն գետը Հոնգհա։

ԿԱՐՄԻՐ ՈՎ - ծով Հնդկական օվկիանոսում։ Մակերեսը 460 հազ. քառ. կմ, առավելագույն խորությունը 3039 մ.։ Գլխավոր նավահան­գիստներն են Սուեզը, Պորտ Սուդանը, Ջիգդան, Մասաուան, Հոգեյ– դան։ Անվանումն ստացել է ջրում գտնվող կարմիր ջրիմուռների գույ– նից։

     ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԿՂԶԻ - կղզի Ատլւսնտյան օվկիանոսում, Մեծ Բրիտանիայի տիրույթ է, տարածությունը 88 քառ. կմ, բարձրությունը 875 մ։ Հայտնագործել են պորտուգալացիները 1501 թվականին քրիստո­նեական եկեղեցու Համբարձման տոնի օրը։

ՀՐՈ ԵՐԿԻՐ - հայտնագործել է Ֆ. Մագելանը 1520 թվականին և այնտեղ երևացող կրակների առատության պատճառով կոչել է Հրո եր­կիր։ Արշիպելագ է Հարավային Ամերիկայի հարավային վերջավորու­թյան մոտ։

ՄԱՄՈՆՏԻ ՔԱՐԱՆՁԱՎ - գտնվում է ԱՄՆ-ում, Ապալաչների նախա­լեռներում, խորությունը 300 մ է, խոռոչների երկարությունը 74 կմ։ 1809 թ. հայտնաբերել է վիրավոր արջին հետապնդող մի որսորդ։

 

ՄԵԾ ԱՂԻ ԼԻՃ - անհոսք աղի լիճ ԱՄՆ-ի արևմուտքում, փոփոխ­վում են մակերեսն ու աղիությունը 2500-ից մինչև 6000 քառ. կմ և 137– ից մինչև 300 տոկոս աղիություն։ Խորությունը 15 մետր է։

ՄԵՌՅԱԼ ԾՈՎ - անհոսք լիճ Մերձավոր Արևելքում Հորդանանում և Իսրայելում, ծովի մակերևույթից 395 մ. ցած։ Մակերեսը՝ 1050 քառ. կմ, երկարությունը 76 կմ. խորությունը 356 մ։ Աղիությունը 260-ից 310 տոկոս։ Անվանումն ստացել է օրգանական կյանքի բացակայության պատճառով։

ՆԵԽԱԾ ԾՈՎ - մանր ծովերի համակարգ Ազովի ծովի, արևմտյան ափի մոտ, Ղրիմում։ Մակերեսը 2500 քառ. կմ։ Ղրիմում «սիվաշ» նշա­նակում է ծանծաղաջուր ծոց։ Նեխած ծովը հայտնի է նաև Սիվաշ անունով։

Խումբ: Հետաքրքիր նյութեր | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 05.04.2011 | Մեկնաբանություններ (0)



Մարդը տարեկան միջին հաշվով 1400 երազ է տեսնում։

Փռշտոցը դուրս է թռչում 100 կմ/ժամ արագությամբ։

Աշխարհում մեկ մարդուն բաժին է ընկնում մեկ միլիոն մրջյուն։

Բրիտանական բոլոր կարապները համարվում են թագուհու սեփա­կանությունը։

Կյանքի ընթացքում մարդու կորցրած թարթիչների ընդհանուր եր­կարությունն անցնում է 30 մետրից։

Որոշ երիզորդներ կարող են իրենք իրենց ուտել, եթե այլ սնունդ չեն գտնում։

Տղամարդիկ 5 անգամ ավելի են կայծակնահար լինում, քան կա­նայք։

Ամեն տարի աշխարհում 2,5 միլիոն գիրք է լույս տեսնում սխալ կազմերով։

Գետաձին մարդուց արագ է վազում։

Կոկորդիլոսը լեզուն շարժել չի կարողանում։

Ամեն րոպե մարդու մարմնում մեռնում է 300 միլիոն բջիջ։

Աշխարհ գալիս մարդն ունենում է 300 ոսկոր։ ժամանակի հետ դրանց քանակը նվազելով հասնում է 200-ի։
Խումբ: Հետաքրքիր նյութեր | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 04.04.2011 | Մեկնաբանություններ (0)



ԱՍԵՂԻ ՀՐՎԱՆԴԱՆ - Աֆրիկա մայրցամաքի հարավային ծայրա­կետն է, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում։ Պորտուգալացի ծո­վագնացները դիտելով կողմնացույցի սլաքի խոտորումները, վայրն անվանեցին Ագուլյաս (ասեղ)։

ԱՐՋԻ ԿՂԶԻ - գտնվում է Բարենցի ծովում, Նորվեգիայի տարած­քում, զբաղեցնում է 180 քառ. կմ տարածք, բարձրությունը մինչև 536 մ։ Կղզին հայտնագործել և անվանակոչել է Վ. Բարենցը 1596 թվակա­նին։ Կղզին անվանել է Արջի նկատի ունենալով, որ այնտեղ ինքն սպանել Է սպիտակ արջ։

   ԱՐՑՈՒՆՔԻ ԴԱՐՊԱՍ - Բաբ Էլ-Մանդեբի նեղուց, անվանումն առա­ջացել է արաբերեն բաբ-դուռ, դարպաս և մանդիբ-վիշտ, արցունք բա­ռից, նկատի ունենալով նավարկության վտանգավորությունը, նավա­բեկումները։ Գտնվում է Արաբական թերակղզու հարավ-արևմուտքում։ Երկարությունը 109 կմ է, նվազագույն լայնությունը 26 կմ, նվազա­գույն խորությունը 31 մ։

ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՈԱՆԿՅՈՒՆԻ  Ատլանտյան օվկիանոսի Բերմուդ– յան, Պուերտո Ռիկո կղզիների և Ֆլորիդա թերակղզու միջև գտնվող շրջանը, որն աչքի է ընկնում նավագնացության համար արտասովոր կերպով դժվարին պայմաններով։

   ԵՐԿԱԹԵ ԴԱՐՊԱՍ - Դանուբ գետի կիրճ Ռումինիայի սահմա­նագլխին, լայնությունը մինչև 150 մ։

   ԶԱՏԿԻ ԿՂԶԻ - հրաբխային կղզի Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում, Չիլիի տարածքում։ Տարածությունը 165.5 քառ. կմ, բարձրու­թյունը 539 մ, այստեղ է Ռանո Արսի հրաբուխը։ Կղզին հայտնագործել է հոլանդացի ծովագնաց Յակոբ Ռոզգևենը 1722 թվականի ապրիլի 5– ին զատկի քրիստոնեական տոնի օրը և ի պատիվ տոնի կղզին անվա­նել է Զատիկի (իսպաներեն պասկուս), պոլինեզացիներն այն անվա­նում են Ռապանուի։


Խումբ: Հետաքրքիր նյութեր | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 29.03.2011 | Մեկնաբանություններ (0)



« 1 2