»
              

Վարպետը կանչում է աշակերտին.
- Մուրճը բեր:
- Ի՞նչ: Չլսեցի:
- Մուրճը բեր:
- Ի՞նչ: Չլսեցի:
- Հիմա՛ր, ասում եմ մուրճը բեր:
-Հիմարը դու ես: Ի՞նչ, չլսեցի

                                                   *** 
Երկու ուղտ անապատով գնում են: Մեկը շրջվում ու ասում է մյուսին.
- Չգիտեմ, թե մարդիկ մեր մասին ի՞նչեր են խոսում, բայց ես ծարավ եմ:

                                                   ***
 

- Երեկ ինձ նոր անեկդոտ պատմեցին: Քեզ արդեն պատմե՞լ եմ:
- Իսկ ծիծաղելու՞ է:
- Այո, շատ:
- Ուրեմն չես պատմել:
 
                                                   ***
Գրողը պատմում է հրատարակչին.
- Պատկերացնում ես, երեկ տուն եմ մտնում ու տեսնում եմ, որ իմ երեքամյա որդին պատռում է իմ վերջին տեղծագործությունը:
- Աստված իմ, նա այդքան փոքրիկ հասակում արդեն կարողանում է կարդալ ու հասկանա՞լ կարդացածը:

                                                   ***
Մի աքաղաղ գլորելով ջայլամի ձու է բերում հավերի մոտ և ասում.
- Սիրելի տիկնայք, ես չեմ ուզում ձեզ քննադատեմ, բայց խնդրում եմ, նայեք, թե ուրիշները ինչպես են աշխատում:

http://www.101.am/images/spacer.gif

Անեկդոտներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 04.05.2011 | Մեկնաբանություններ (2)




 

 
  
 

 

 

 
 
 

 

 

 
Love Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 01.05.2011 | Մեկնաբանություններ (0)






Այս հնարքը կարծում եմ ավելի շատ կհետաքրքրի Windows 7 օպերացիոն համակարգ օգտագործողներին,քանի որ այն ավելի շատ ժամանակ է խլում ծրագրերը փակելու և համակարգիչը անջատելու համար:Սակայն այս խնդիրը ունի իր լուծումը:Դե ինչ,սկսենք.


1.  Բացում ենք ծրագիրը «regedit»-ով աշխատելու համար(WIN+R -> regedit -> OK).


2.  Բացում ենք HKEY_LOCAL_MACHINE \ SYSTEM \ CurrentControlSet \ Control թղթապանակները:Մեզ անհրաժեշտ է "WaitToKillServiceTimeout" բանալին 







3.  Բանալու նշանակությունը ավտոմատ դրված է 12000 միլիվայրկյան,այսինքն 12 վայրկյան:Այն փոխում ենք 4000-ի (ասեմ,որ 4 վայրկյանը <<ոսկե միջին>>-ն է ծրագրերը փակելու համար,սակայն ցանկության դեպքում կարելի է այլ արժեքներ դնել)


            


4.  Համակարգիչը վերաբեռնավորելուց հետո փոփոխությունները կակտիվանան:







Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 30.04.2011 | Մեկնաբանություններ (0)



                            


Ծրագիրը հնարավորություն է տալիս աշխատանքային սեղանի վրա ստեղծել տարածքներ,որոնցում կարող եք պահպանել պատկերակները:





Տարածքը կարող եք տեղադրել ամենուր,ինչպես նաև ճկունությամբ հարմարացնել չափը և տեսքը:Բացի դրանից մկնիկը կրկնակի անգամ սեղմելով ցանկացած հատվածում,կարող եք թաքցնել բոլոր պատկերակներ:Մի խոսքով շատ հարմար ծրագիր է նրանց համար,ովքեր աշխատանքային սեղանը չեն սիրում թափթփված տեսնել:




                                              Ներբեռնել
Ծրագրեր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 30.04.2011 | Մեկնաբանություններ (0)




 
 
Գերմանական Հիլդեսնայո քաղաքի ոստիկանության պարծանքն էր տնային մի սև խոզ, որը նաև թմրադեղեր վաճառողների սարսափն էր. նա հոտոտում և գտնում էր նույնիսկ աննշան քանակով թմրադեղը։
 
 
Մորեխի լսողության կենտրոնը գտնվում է առջևի թաթերի վրա։
 
 
Գորտը երգելու ժամանակ չի շարժում ներքևի ծնոտը։ Նա երգում է բերանը փակ։

Առյուծը գիշատիչ կենդանիների մեջ ամենամեծն է, բայց ունի ամե­նափոքր սիրտը։
 
 
Եվրոպական թերթերից մեկը կազմակերպել էր հատուկ փորձար­կումներ փողոցն անցնելիս կենդանի արարածների ուշադրությունը որոշելու համար։ Տպագրված ցուցակում ամենաուշադիրը սագերն էին, երկրորդը խոզերը։ Ցուցակի վերջին տեղը զբաղեցրել էր... մարդը։
 
 
Իր կշռի համեմատությամբ ամենաուժեղ կենդանին ռնգեղջյուր– բզեզն է։ Նա կարող է քարշ տալով տեղափոխել 1580 գրամ կշռով բեռ։

Համաշխարհային բերքի 15 տոկոսը վնասատուները ոչնչացնում են նրա պահպանության ժամանակ։
 
 
Բոժոժի որդը 56 օրվա ընթացքում իր կշիռն ավելացնում է 56.000 անգամ։


Հետաքրքիր նյութեր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 30.04.2011 | Մեկնաբանություններ (0)



Կենսաբանները եկել են այն եզրահանգման, որ խորովածը ոչ միայն համեղ է, այլ նաև խիստ օգտակար: Ըստ գիտնականների` խորոված միսը պարունակում է այնպիսի բաղադիրչներ, որոնք կանխում են քաղցկեղի, աչքի և սրտի հիվանդությունների զարգացումը:
Այնուամենայնիվ խորհուրդ չի տրվում խորոված պատրաստել շատ յուղով մսից: Փոխանցում է science.yoread ը

Հետաքրքիր նյութեր Ավելացրել է: Respect13 | Ամսաթիվ: 27.04.2011 | Մեկնաբանություններ (0)



« 1 2 ... 33 34 35 36 37 ... 41 42 »