Հավանաբար,ձեզանից շատերը,բացելով իրենց էլեկտրոնային փոստը՝մշտապես անհայտ նամակներ են ստանում,որտեղ
առաջարկում են հանգաստանալ արտերկրում,աշխատել 2000 դոլար մեկ ամսվա ընթացքում,գնել
կոկորդիլոս լավ գներով և այլն: Այդ անհայտ նամակները կոչվում են
անցանկալի գովազդներ ,այլ կերպ ասած՝ սպամեր:
Որտեղից է առաջացել <սպամ> տերմինը
1937 թվականին բավականին հայտնի Hornel Foods ֆիրման նոր՝ պահածոյացված, եփած միս սկսեց արտադրել,որից հետո
մրցույթ հայտարվեց նոր ապրանքի լավագույն անվան համար,և հաղթեց Կաննետ
Դենյուն,ով առաջարկեց միսը անվանել
<սպամ>:Այս նոր անվան հաջողությունը աներևակայելի էր:Ճգնաժամից հետո Ամերիկյան
բոլոր խանութները լցված էին բացառապես ընկերության արդատդրած պահածոներով:Ընկերությունը առաջարկում
էր հարյուրավոր բաղադրատոմսեր սպամի համար: Այնուհետև սպամը մեծ ճանաչում ստացավ ոչ միայն
Ամերիկայում,այլև Հարավային Ամերիկայում,Եվրոպայում,Ճապոնիայում և այլուր Հայտնի չէ, Hornel Foods ֆրման դարձա՞վ էլեկտրոնային փոստերին գովազդային
նամակների մասսայական առաջին ցրողը ,սակայն
1997 թվականին նա արդեն բազմաթիվ մրցակիցներ ուներ,ովքեր էլ հավանաբար սկսեցին նամակներ ուղարկել:Այստեղից
էլ առաջացավ <սպամ> տերմինը,որն էլ ինտերնետում բացատրվեց ՝որպես անցանկալի գովազդ:
|
Հոլանդացի նկարիչ
Պետեր Պեյտեմանը, չզգալով ուժեղ երկրաշարժը, մահացավ սրտի կաթվածից, երբ բնօրինակ կմախքի
ոսկորները երկրաշարժի պատճառով սկսեցին «պարել» արվեստանոցում։
***
Ատիպիկ թոքաբորբը կամ շնչուղային սուր սինդրոմը ախտահարեց մարդկությանը 2003
թվականին։ Հիվանդացավ մոտ 8000 մարդ, մահացավ գրեթե 800-ը։ Մահացությունը կազմեց
10 տոկոս։ Սակայն արագ հաղթահարվեց նոր սպառնալիքը, հայտնաբերվեց նաև հարուցիչը կորոնավիրուսը,
և վարակի աղբյուրը վիվերա գազանիկը։
***
1945 թվականից մինչև 1963 թվականի հունվարի 23-ը կոլումբիացի Թեոֆիլ Ռոխասը տարբեր
նկատառումներով ոչնչացրել է 400-ից ավելի մարդու։ ***
Երկու մեքսիկուհի քույրեր Դելֆինա և Մարիա դը Հեռուսները, դատապարտվել են 40-ական տարվա բանտարկության 900 աղջիկների սպանության մեղադրանքով։
***
Հարավկորեական ոստիկան Վա Բոն Կանին մթագնած ուղեղով 8 ժամ շարունակ կրակում էր
մարդկանց վրա, նույնիսկ նռնակ նետեց, այդ ընթացքում սպանեց 53 և վիրավորեց 35 մարդու։
Սթափվելով և տեսնելով իր կատարածը, վերջին նռնակով նա պայթեցրեց իրեն։
|
Ամերիկացի ինժեներ
Մորֆին ձևակերպել է մի քանի օրինաչափություն, որոնք նկատած պիտի լինեն բոլոր նրանք,
ովքեր գործ են ունեցել քիչ թե շատ բարդ տեխնիկայի հետ։
1. Ձեռքից բաց թողած
ծանր գործիքը միշտ ընկնում է այնպիսի տեղ, որտեղ կարող է հասցնել ամենից ավելի մեծ
վնասը։
2. Միշտ, երբ խողովակը
չափից ավելի երկար է լինում, հենց որ կտրում են, անհրաժեշւո չափսից կարճ է ստացվում։
3. Որևէ բարդ սարք քանդելուց և կրկին հավաքելուց
հետո միշտ պարզվում է, որ սարքի մասերից մի քանիսը ավելորդ են եղել։
4. Եթե մեքենայի
որևէ մաս կարող է և սխալ տեղակայվել միշտ կգտնվի այնպիսի մեկը, որը կվարվի հենց այդպես։
5. Բոլոր հերմետիկ
միակցումներն անպայման որևէ բան բաց են թողնում։
6. Այն հաշվարկները,
որոնք բոլորին երկրորդական են թվում, միշտ առավել մեծ սխալների պատճառ են դառնում։
7. Աշխատանքների
վերջնական փուլի մերձեցման հետ աճում է սարքավորման մեջ էական փոփոխություններ մտցնելու
անհրաժեշտությունը։
|
Այսօր <Google Планета Земля> ծրագրով ԱՄՆ-ի արևմտյան հատվածում հայտանաբերեցի մի շատ հայտնի մարդու անուն՝ ցանքատարծությունների վրա գրված <<USA BUSH>> ,որը բավականին երկար ժամանակ է,ինչ գոյություն ունի:Այն գտնվում է 41 51'26.99"N 121 29'25.75"W կորդինատներում,իսկ օնլայն կարող եք տեսնել այստեղ:
|
Փողկապները արդուկելու
համար պետք է փողկապի չափսին համապատասխան ստվարաթղթի ներդիր կտրել, դնել փողկապի
մեջ և արդուկել խոնավ շորով։
***
Բերանից սոխի հոտ
չի գա, եթե խմեք թունդ սուրճ կամ ծամեք սուրճի հատիկ։
***
Եթե սառնարանի մեջ
նեխահոտ է առաջացել, 1-1,5 կգ սև հաց կտրեք և դրեք դարակների վրա։
Հացը փակ սառնարանում
մի քանի ժամ պահելուց հետո հոտը կվերանա։
***
Ծաղիկներն ավելի
երկար կդիմանան, եթե դրանց կոթունները հագցնեք մաքրված կարտոֆիլի մեջ Լւ հետո դնեք
ջրով լի սկահակում։
***
Սուրճի բույրը կլավանա
Լւ կուժեղանա, եթե աղացած սուրճը եփե– լուց առաջ տաքացնեք և ավելացնեք կերակրի աղի
մի քանի բյուրեղիկ։
***
Մաքրած բանջարեղենը,
մանավանդ կտրատած վիճակում, չի կարելի երկար ժամանակ պահել ջրի մեջ (բացառություն
է ծաղկակաղամբը), որովհետև նրա մեջ եղած վիտամինները և հանքային աղերը անցնում են
ջրին՝ խիստ արժեզրկելով պատրաստվող կերակուրը։ Մաքրած բանջարեղենը չի կարելի երկար
ժամանակ պահել նաև առանց ջրի, որովհետև C վիտամինը թթվածնի
ազդեցությամբ արագ քայքայվում է։
***
Թարմ ձուկը պետք
է պահել սառը տեղում, նախապես փորը մաքրելուց և թեփուկները հեռացնելուց հետո։ Ձուկը
պետք է լվանալ եփե– լուց անմիջապես առաջ։
***
Ձուկը տապակելիս
չի փխրվի, եթե նրա վրա աղ լցնեք տապակելուց 10-15 րոպե առաջ։
|
Առաջին տարեդարձը, երբ լրանում է հարսանիքի մեկ տարին, կոչվում
է չթե տարեդարձ։ Նորապսակները միմյանց նվիրում են չթից, բամբակից, նեյլոնից, մետաքսից
նվերներ։
Երկրորդ տարին կոչվում է թղթե հարսանիք,
նվիրում են թղթյա իրեր, լավագույն դեպքում՝ կահույք։Հինգերորդ տարին
համարվում է փայտյա հարսանիք։
10-րդը՝ վարդագույն
15-րդը՝ բյուրեղապակյա
20-րդը՝ հախճապակյա
25-րդը՝ արծաթե
30-րդը՝ մարգարտյա
35-րդը՝ մարջանե կամ նեֆմետի
40-րդը սուտակե ռուբին
45-րդը՝ շափյուղա
50-րդը՝ ոսկե
55-րդը՝ զմրուխտյա
60-րդը՝ ադամանդյա կամ ոսկե
75-րդը՝ ադամանդի
|
Այսօր Googl Earth-ում շրջելիս,Ավստրալիայի ծայր հարավ-արևելքում հայտնաբերեցի մի շնաձուկ՝ ծառերից կազմված:Շնաձուկը գտնվում է 31 59'20.53"S 152 34'18.47"E կորդինատներում:Այն կարող եք դիտել աստեղ:
|
Գերմանական Հիլդեսնայո
քաղաքի ոստիկանության պարծանքն էր տնային մի սև խոզ, որը նաև թմրադեղեր վաճառողների
սարսափն էր. նա հոտոտում և գտնում էր նույնիսկ աննշան քանակով թմրադեղը։ Մորեխի լսողության կենտրոնը գտնվում է առջևի թաթերի վրա։ Գորտը երգելու ժամանակ
չի շարժում ներքևի ծնոտը։ Նա երգում է բերանը փակ։Առյուծը գիշատիչ
կենդանիների մեջ ամենամեծն է, բայց ունի ամենափոքր սիրտը։
Եվրոպական թերթերից մեկը կազմակերպել էր
հատուկ փորձարկումներ փողոցն անցնելիս կենդանի արարածների ուշադրությունը որոշելու
համար։ Տպագրված ցուցակում ամենաուշադիրը սագերն էին, երկրորդը խոզերը։ Ցուցակի վերջին
տեղը զբաղեցրել էր... մարդը։ Իր կշռի համեմատությամբ
ամենաուժեղ կենդանին ռնգեղջյուր– բզեզն է։ Նա կարող է քարշ տալով տեղափոխել 1580 գրամ
կշռով բեռ։Համաշխարհային բերքի
15 տոկոսը վնասատուները ոչնչացնում են նրա պահպանության ժամանակ։ Բոժոժի որդը 56
օրվա ընթացքում իր կշիռն ավելացնում է 56.000 անգամ։
|
|