Կենսաբանները եկել են այն եզրահանգման, որ խորովածը ոչ միայն համեղ է, այլ նաև խիստ օգտակար: Ըստ գիտնականների` խորոված միսը պարունակում է այնպիսի բաղադիրչներ, որոնք կանխում են քաղցկեղի, աչքի և սրտի հիվանդությունների զարգացումը: Այնուամենայնիվ խորհուրդ չի տրվում խորոված պատրաստել շատ յուղով մսից: Փոխանցում է science.yoread ը
|
Երկիր-Արեգակ հեռավորությունն առաջին անգամ
որոշել է ժան Դոմինիկ Կասսինին (1625-1712)։ Երկիր-Լուսին հեռավորությունն
առաջին անգամ չափել է հին հույն գիտնական Հիպարքոսը։Երկրի պտույտն իր
առանցքի շուրջը (օրվա պտույտը) 1852 թվականին փորձով ապացուցել է ֆրանսիացի գիտնական
ժան ԲեռնարԼեոն Ֆուկոն
(1819-1868)։Առաջին նեգրը, որը
եղել է Հյուսիսային բևեռում, Հենսենն է, նա եղել է ամերիկացի ծովակալ, բևեռախույզ Ռոբերտ
Պիրիի արշավախմբում։Առաջին նավը, որը
հասել է Հյուսիսային բևեռ, խորհրդային «Արկտիկա» ատոմային սառցահատն է։ Դա տեղի է
ունեցել 1977 թ. օգոստոսի 17-ին։Դահուկներով հյուսիսային
բևեռում առաջին անգամ, 1979 թ. մայիսի 31-ին, եղել են «Կոմսոմոլսկայա պրավդա» գիտամարզական
ար– շավախմբի անդամները։ Արշավախումբը ղեկավարում էր Դիմիտրի Շպարոն։ Միլիոն բնակիչ ունեցող
առաջին քաղաքներն են Հռոմը, Ալեք– սանդրիան. Լոնդոնը։ Մոսկվան միլիոնանոց քաղաք է դարձել
1897 թվականին։
|
Կարծում եմ քիչ չեն այն մարդիիկ,ովքեր չեն իմանում,թե ինչպես փողկապ կապել,ուստի հատուկ նրանց համար ներկայացնում եմ այս տարբերակը
|
<<Ով է սպանել Քենեդիին>>: Այս հարցը երկար ժամանակ է ինչ հուզում է մարդկությանը:Կան շշուկներ,ըստ որոնց Ամերիկյան կառավարությունը բացահայտել է այդ դեպքը,սակայն այսօր ես ոչ թե կխոսեմ սպանության բացահայտման,.այլ ժամանակագրության մասին:Եվ այսպես՝ սկսենք.1963 թ. 22 նոյեմբերի, Դալաս, Տեխասի նահանգ 11.40 Օդանավակայանում
վայրէջք կատարեց ամերիկյան ռազմաօդային ուժերի 1-ին համարը կրող ինքնաթիռը։ Նրա մեջ
էր ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին։ 11.50 Նախագահական ավտոշարասյունը
գտնվում էր օդանավակայանից դեպի քաղաք տանող ճանապարհին։ 1-ին ավտոմեքենայի բաց լիմուզինի ետին նստատեղին նստած էր
Քենեդին տիկնոջ հետ, իսկ ծալովի աթոռներին Տեխասի նահանգապետ Ջոն Քոնելին կնոջ հետ։
Քենեդիի ավտոմեքենային հետևում էր 2-րդը, որի մեջ գտնվում էին անվտանգության 8 գործակալներ։
3-րդ մեքենայում փոխնախագահ Լին– դոն Ջոնսոնն էր, որին հետևում էր նույնպես պահապաններով
մի ավտոմեքենա։ Նրանց ետևից ժակլին և Ջոն Քենեդիները ձգվում էին Քենեդիին
դիմավորող տեղական իշխանությունների և մամուլի ներկայացուցիչների ավտոմոբիլները։ 12.30 Քենեդիի շարասյունը
քաղաքի առևտրական շրջանի հիմնական ճանապարհի Մեյն Աթրիթի վերջում թեքվեց աջ դեպի Հյուսթոն
Աթրիթ, ապա ձախ դեպի էլմ Աթրիթ։ 12.43 Միմյանց հաջորդեցին
հրաձգության ճայթյուններ։ Անհայտ մեկը կրակ բացեց Քենեդիի վրա, երբ նա մեքենայով անցնում
էր էլմ Աթրիթի խաչմերուկում գտնվող յոթհարկանի նարնջագույն մի շինության գրապահեստի
կողքով։ 12.45 Նախագահի շքախմբի լուսանկարիչը հայտարարեց, թե Քենեդիի գլխից արյուն է թափվում, երբ վերջինս արդեն ընկել Էր մեքենայի ետնամասին։ 12.46 Տիկին Քենեդին, որը նստած Էր ամուսնու կողքին, թեքվեց դեպի նա Լւ սկսեց բղավել. «0՜, ո՛չ, ո՛չ...»։ 12.47 Քենեդին տեղափոխվեց
հոսպիտալ։
12.49 Լուսանկարիչն ավելացրեց,
որ լսել Է երկու կրակոց։ Սպանության մյուս ականատեսները պնդում Էին, որ կրակոցներ
են եղել ինչպես գրապահեստի, այնպես Էլ մոտակա երկաթգծի ուղեկամրջի կողմից։ 12.57 Սպիտակ տան մամուլի
ծառայությունը Վաշինգտոնում հայտարարեց, թե նախագահ Քենեդիի նկատմամբ կատարված մահափորձի
մասին այլ տեղեկություններ չունի, բացի նրանից, որ հրապարակված են մամուլում։ Իսկ
ըստ լրատվամիջոցների նախագահ Քենեդին և Տեխասի նահանգապետ Քոնելին մահափորձի զոհ Էին
դարձել, բայց դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք սպանված է նրանցից որևէ մեկը։ 12.59 Հաղորդվում է, որ Քենեդիի մեքենայի ուղղությամբ
արձակվել է 3 գնդակ։ 13.08 Նախագահը դեռևս
գտնվում է անհետաձգելի օգնության պալատում։ 13.11 Սպիտակ տան մամուլի
քարտուղարը հայտարարեց, որ նախագահի մոտ երկու կաթոլիկ քահանա են կանչել։ 13.15 Հոսպիտալից հայտարարեցին, որ նրան մի քանի
անգամ արյան փոխներարկում է կատարվել։ 13.21 Լուր տարածվեց, թե Քենեդին վախճանվել է,
պաշտոնական հաստատում չկա։ 13.36 Վաշինգտոնը հաստատեց
նախագահի մահվան լուրը։ 13.38 Ոստիկանությունը որոնում է 30 տարեկան մի
մարդու, որը կասկածվում է մահափորձ կատարելու մեջ։ 13.41 Փոխնախագահ Լ. Ջոնսոնն
ավտոմատ կերպով դառնում է ԱՍՆ-ի նախագահ։ 13.48 Դալասում մարդկանց
ամբոխից հեկեկոցներ են լսվում։ 15:41 ԱՄՆ-ի հանգուցյալ նախագահի դին դրվում է
Վաշինգտոն ուղևորվող ինքնաթիռի մեջ։ 16.21 Դալասի տարբեր վայրերում ձերբակալվում են
մի քանի կասկածելի անձինք, որոնց մոտ զենք է գտնվել։ 20.00 Օսվալդին պաշտոնապես ներկայացվում է սպանության
մեղադրանք
|
Ռաբլեն վախճանվեց
1553 թվականին։ Նրա վերջին խոսքերն էին. «Իջեցրեք վարագույրը, կատակերգությունը վերջացավ»։ Թոմաս Հորբերը մեռնելիս՛
1679 թվակւսնի դեկտեմբերի 4-ին ասաց. «Շատ ուրախ եմ, որ մի անցք եմ գտնելու, որով դուրս
կպրծնեմ այս աշխարհից»։ Ադիսսենը նշանավոր
անգլիացի մատենագիրը, 1791 թվականի հունիսի 17-ին կանչեց իմ անհավատ փեսա լորդ Ուարվիկին
և ասւսց. «Քեզ կանչել տվեցի, որ տեսնես, թե ինչպես մեռնել գիտի մի քրիստոնյա»։ Այս
խոսքերից հետո նա փակեց աչքերը և հոգին ավանդեց։ Նապոլեոն Բոնապարտի
վերջին խոսքերն էին. –Ֆրանսիա, դրոշ, հաղթանակ։ Հավանաբար Հայնրիխ
Հայնեն մի նոր մտահղւսցում ունեցավ, երբ վերջին պահին շշնջաց. –Թուղթ և մատիտ... Օկտավիանոս կայսրը իր բժշկին սպառնաց հենց
վերջին շնչում. ֊Եթե ես մեռնեմ, կհրամայեմ քեզ կախեն։ Ելիզավետա թագուհին
իր բժիշկին չսպառնաց, այլ թախանձանքով ասաց.–Մի օրվա կյանք տուր ինձ, Լւ ես քեզ կտամ թագավորությանս կեսը։ Հովհաննես Թումանյանը կյանքի վերջին րոպեներին
անգամ չմոռացավ իրեն, նա դիմեց ներկաներին. –Ղոչա՚խ կացեք... 2006 թ. դեկտեմբերի 30-ին մահապատժի ենթարկվեց
Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը։ Նրա վերջին խոսքերն էին. ֊Կեցցե" Պաղեստինը, կեցցե՜
Իրաքը։ Նոբելյան մրցանակի
դափնեկիր Լև Դավիդովիչ Լանդաուն 1968 թ. ապրիլի 1-ին մեռնելիս ասել է. «Ես վատ չապրեցի
իմ կյանքը, ինձ միշտ ամեն ինչ հաջողվել է»։ Ֆրակլին Ռուզվելտի
վրա մահափորձի ժամանակ գնդակը կպավ նրա ուղեկից Անտոն Չերմակին, որը մեռնելիս դիմելով
պրեզիդենտին ասաց. «Ես ուրախ եմ, որ նա ինձ խփեց, ոչ թե Ձեզ»։
|
Անցած դարում տեղի ունեցավ արտասովոր մի դեպք, որը ծնեց Բերմուդյան եռանկյունի անունով մեծ առեղծվածը։ Այդ օրը Մեքսիկական ծոցի երկնքում անհետացավ ամերիկյան ՌՕՈՒ ինքնաթիռների մի ամբողջ խումբ։ Դրանից հետո տվյալ տեղանքի զոհերի ցուցակում բազմաթիվ նավերի ու ինքնաթիռների, դրանց հետ միասին նաև տասնյակ մարդկանց կործանման փաստեր արձանագրվեցին։ Անոմալ գոտին անկասկած գոյություն ունի, սակայն իսկապե՞ս այդչափ արնա– խում է։
Անհետացման խրոնիկա
Այդ օրը հինգ «էվենջեր» («Վրիժառու») ինքնաթիռ օդ բարձրացան Ֆլորիդայի բազայից և ուղղություն վերցրին դեպի արևելք։ Թռիչքից մեկուկես ժամ անց Ֆորտ Լոդերդեյլի ավիաբազայի հրամանատարական կետում «Թիվ 19 օղակից» առաջին տարօրինակ հաղորդումն ստացվեց. «Մեզ մոտ վթարային իրավիճակ է. երկիրը չենք տեսնում։ Կարծես թէ մոլորվել ենք...»։ Թռիչքների ղեկավարն ընդունում է միակ նպատակահարմար որոշումը. «Ուղղությունը պահեք դեպի արևմուտք»։ Սակայն հետևեց տարօրինակ պատասխանը «Մենք չգիտենք որտեղ է արևմուտքը։ Ոչինչ չի ստացվում... Նույնիսկ օվկիանոսն այն տեսքը չունի, ինչ սովորաբար է»։ Երկրից փորձում են կողմնորոշիչ տվյալներ հադորդել, բայց կտրուկ մեծացած մթնոլորտային խափանումների պատճառով այդ խորհուրդները, ամենայն հավանականությամբ, չլսվեցին։ Քիչ անց ևս մեկ տարօրինակ տեղեկություն ստացվեց. «Մենք գտնվում ենք Մեքսիկական ծոցի վրա»։ Դիսպետչերը որոշեց, որ օդաչուները կա մ իրենց կորցրել են, կա՛մ ցնորվել, քանզի նշված վայրը գտնվում էր հորիզոնի հակառակ կողմում։ Եվս մի քանի րոպե անց պարզ դարձավ, որ օդաչուները ծայրահեղ նյարդային վիճակում են, ինչ-որ մեկը եթերում գոռում էր. «Գրողը տանի, եթե արևմուտք թռչեինք, ապա տուն կհասնեինք»։
Շուտով վախը մի քիչ անցավ, և ինքնաթիռներից ինչ-որ կղզիներ նկատեցին. «–Մեր ներքևում ցամաք է, տեղանքը կտրտված է։ Համոզված եմ, որ դա Քիսն է...»։ Հույս ծագեց, որ նրանք արդեն կարող են կողմնորոշվել։ Բայց ամեն ինչ զուր անցավ...
Ճանապարհորդություն ժամանակի միջով
Ավիացիայի պատմաբաններին հայտնի են ինքնաթիռների եթե ոչ ակնթարթային, ապա գերարագ տեղաշարժերի դեպքեր։ Դրանք միշտ կատարվել են տարօրինակ ամպերի մեջ.գտնվելիս («սպիտակ մառախուղի մեջ», «արտասովոր ծխամպում», «կայծկլտացող մեգում»)։ Դե, իսկ հենց Բերմուդյան եռանկյունու տարածքում նույնպես «սպիտակ մառախուղը» հազվադեպ հյուր չէ։ Մի անգամ նրա հետ ունեցած հանդիպումից հետո լոկատորների էկրաններից անհետացավ Մայամիին մոտեցող օդանավը։ Եվ երբ 10 րոպե անց նորից հայտնվեց, նրա ներ– սի բոլոր ժամացույցները կանգ էին առել անհետանալու ժամի վրա։
Բնականաբար «ժամանակի հետ Ֆոկուսներ անող» Բերմուդյան եռանկյունու մասին առաջին լուրերից հետո մամուլում սկսեցին նորանոր սարսռեցնող, բայց ոչ միշտ ճշմարտացի մանրամասներ հայտնվել։ Ամերիկյան «Նյուսուիք» շաբաթաթերթը 90-ականների կեսերին ամերիկյան մի սուզանավի հետ տեղի ունեցած տարօրինակ դեպքի մասին պատմել է հետևյալը։
70 մետր խորության վրա նավաստիներն իբր տարօրինակ աղմուկ են լսել դրսից և մանր ցնցումներ զգացել, որը շարունակվել է շուրջ մեկ րոպե։ Դրանից անմիջապես հետո նկատվել է, որ անձնակազմի մարդիկ իբր շատ արագ ծերացել են։ Իսկ ջրի երես լողալուց հետո ար– բանյակային նավիգացիոն համակարգերի օգնությամբ պարզվել է, որ սուզանավը գտնվում է... Հնդկական օվկիանոսում Աֆրիկայի արևելյան
ափերից 300 մղոն և Բերմուդյան եռանկյունից 10.000 մղոն հեռավորության վրա։
Կարո՞ղ է արդյոք Բերմուդյան եռանկյունին «ժամանակային թակարդ» լինել,
այստեղ ժամանակն ընթանում է այլ արագությամբ։ Նավը կամ ինքնաթիռը, ընկնելով այդպիսի
տեղ, դադարում է գոյություն ունենալ մեր աշխարհում և տեղափոխվում է ապագա, անցյալ կամ
էլ զուգահեռ աշխարհ։ Ասում են, որ 1993 թվականին Բերմուդյան եռանկյունում նավ է անհետացել
երեք ձկնորսներով, որոնց զոհված համարեցին։ Սակայն մեկ տարի անց ձկնորսները հայտնվեցին
և պատմեցին, որ փոթորկի ժամանակ իրենց վնասված նավին, որ սկսել էր սուզվել, անսպասելիորեն
մի մեծ նավ օգնության հասավ, որի անձնակազմը հնաոճ համազգեստով էր ու խոսում էր հին
անգլերեն լեզվով։ Ձկնորսների համար այդ ամբողջ տարին սեղմվել էր մի քանի օրվա մեջ։
Դրանք միայն վարկածներ են Եռանկյունու արյունարբու գործողությունների գիտական և մերձ– գիտական բացատրություններն իրենց սպասեցնել չտվեցին։ Առաջ են քաշվել մի քանի տասնյակ ամենատարբեր բացատրություններ։ Բնականաբար ավելի հաճախ ասվում է, որ Բերմուդյան եռանկյունին հորինված, պատահական զուգադիպություն, լրագրային խայծ ու տուրիստական գործակալությունների տերերի հորինած առասպել է։
|
Հոլանդիան 1626 թվականին Ամերիկայից գնեց Մանհեթթենը ընդամենը... 24 դոլարով Ֆաշիստական դրոշը Ակրոպոլիսից պոկելու համար Մանոլիս Գլե զոսն արժանացավ Հունաստանի ազգային հերոսի կոչման։
Հում նավթի ամենաերկար նավթամուղը գտնվում է Կանադայի Ալբերտա նահանգի էդմոնտոն և ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքների միջև։ Նրա երկարությունն է 2856 կիլոմետր։
1999 թվականին աշխարհում հազարավոր համակարգիչների աշխատանքը խափանվեց «Չեռնոբիլ» համակարգչային վիրուսով։
Մաթեմատիկան որպես պարտադիր առարկա 1336 թվականին մտցվել է Փարիզի համալսարանի ուսումնական ծրագրի մեջ։
Ազգամերձ բազմացումը կոչվում է ինցուխտ։
Ամանորի գիշերը ճապոնիայում զանգերը ղողանջում են 108 անգամ։ Միմինո» հանրահայտ կինոնկարի հեղինակը ԽԱՀՄ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Գեորգի Դանիելյանն է։
Ապրիլի 24-ը ռադիացիոն վթարների և աղետների զոհերի հիշատակի օրն է։ 1981 թվականի այդ օրը ճապոնիայում, Ցուրագա ատոմային սարքերը նորոգելիս, ճառագայթահարումից զոհվեց 100 մարդ։ 1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի աղետի հետևանքով մոտ 50 հազար մարդ դարձավ հաշմանդամ, մահաբեր ցեզիումով վարակվեց ավելի քան 134 հազար քառ. կմ տարածք։
|
Հետաքրքիր է 15-րդ
դարի հայտնի ծովահեն Բալթազար Կոսսայի պատմությունը։ Նա հետագայում դարձավ Հռոմի պապ
և 1410-1415 թթ. ղեկավարեց կաթոլիկ եկեղեցին։ Ընտանեկան ավանդությունների համաձայն, Կոսսաների
տոհմը սերում է Հռոմեական կայսրության ժամանակներից, և Կոսսա անունն առաջին անգամ հիշատակվում
է մ.թ.ա. 459 թ., երբ Կոռնելուս Կոսսան հռոմեական բանակի գնդապետ էր։ Բալթազար Կոսսայի հորը պատկանում էր նեապոլյան
ծոցում Իսակյա կղզին հինգ գյուղով։ Բալթազարի մեծ եղբայրը Գասպարը, հայտնի էր որպես ծովահենների «ադմիրալ»։ Հենց նա էլ Բալթազարին մտցրեց ծովահենների շրջապատ։ Վերջինս մասնակցել էր եղբոր բոլոր մեծ գործերին թե՛ ծովում, թե՛ ցամաքում։ Նրա տարերքն էր դարձել թալանելը, գերի վերցնելը մասնավորապես կանանց և երեխաներին։ Չորս տարի Բալթազարի նավերը շրջում էին Միջերկրական ծովում հարձակվելով բոլոր անցնող նավերի վրա։ Մի անգամ հերթական հարձակումից վերադառնալիս Կոսսայի նավատորմն ընկավ փոթորկի մեջ։Կործանվեցին բոլոր նավերը, ավարը,
50 գերիները։ Մի նավակով փրկվեցին միայն Բալթազարը և նրա երեք ընկերները Յանդրան, Ռիներա
Գուինջին և միաչքանի հսկա Գու– ինդաչո Բուանակորսան։ Նավակում Բալթազարը և Գուինդաչոն
խոսք տվեցին փրկվելու դեպքում անպայման դառնալ հոգևորական։ Մի ամբողջ օր նրանք ալիքների
տակ դեսուդեն էին տարվում ծովում և վերջապես կիսամեռ ափ նետվեցին։ Մի դիպված շատ օգնեց
Բալթազարին։ Րւրբան \/1–ից հետո Հռոմի պապ դարձավ Կոսսաների ընտանիքի բարեկամ Պետրոս
Տոմաչելլին, որը վերցրեց Բոնիֆացիուս IX անունը։ Նա Բալթազարին անմիջապես սուրբ Եվսւոաֆիոս
եկեղեցում քահանայի օգնական կարգեց, իսկ 1402 թ. փետրվարի 27-ին Բալթազարը ստացավ
կարդինալի կոչում։ Բալթազարի կենսագիր, Վատիկանի քարտուղար Դիտրիխ Ֆոն Նիմը գրում է.
«Չլսված, իրեն ոչ մի հավասարը չունեցող «գործեր» էր անում Բալթազարը Հռոմում եղած
ժամանակ։ է՛լ անառակություն, է՛լ արյունապղծություն, է՛լ բռնություն և մեղքի այլ
ձևեր, որի վրա ժամանակին ուղղվել էր Աստծո զայրույթը»։ Նպատակին հասնելու ընթացքում Կոսսան թողնում
էր արյան, բռնության հետքեր, սակայն նրա անկոտրում դաժանությունը նրան է՛լ ավելի էր
բարձրացնում Բոնիֆացիուս 1ճ–ի և մյուս կարդինալների աչքում։ Բալթազարի բոլոր ճամփորդություններում
նրան ուղեկցում էին հավատարիմ ընկերներ Ռիներա Գուինջին և Գուինդաչո Բուանակորսան։
Կոնկլավի (կարդինալների ժողով) անդամներին կաշառելով 1410 թ. մայիսի 21-ին Բալթազարը
միաձայն ընտրվեց Հռոմի պապ ու դարձավ Հովհաննես XXIII։ Չորս տարիները բարեհաջող
անցան, սակայն հետո վատացան հարաբերությունները Նեապոլի թագավոր Վլադիսլաբի հետ։ Վերջինիս
զորքերը 1414 թ. հունիսի 8-ի գիշերը հարձակվեցին պապական հողերի վրա և գրավեցին դրանք։
Բալթազարին հաջողվեց փախչել։ 1414 թ. նոյեմբերին Կոստանցա կայսերական ազատ քաղաքում
Հովհաննես XXI11-ը գումարեց եկեղեցական ժողով։ Նիստերի ընթացքում նա տեսնելով, որ
իր «հերոսությունները» արդեն հայտնի են բոլորին և որ աստիճանաբար կորցնում է հողը ոտքերի
տակ, դիմեց ծայրահեղ քայլի։ 1415 թ. մարտի 20-ին նա գաղտնի հեռացավ քաղաքից և պատսպարվեց
Շաֆհաուզենի գլխավոր ամրոցում Ֆրիդրիխ Ավստրիացու հովանու ներքո։ Մայիսի 14-ին հատուկ
նիստի ընթացքում Հովհաննես XXIԱ-ը զրկվեց գահից, մայիսի 17-ին նրան նետեցին Ման– գեյմ
ամրոցը, սակայն 38 հազար ոսկով նրա առջև բացվեցին բանտի դռները։ Նախկին պապ Հովհաննես
XXIII-ը եկավ Ֆլորենցիա և ընդունելության արժանացավ նոր պապ Մարցին \/–ի կողմից։ Կոսսան
ծնկաչոք նրանից ներողություն խնդրեց։ Հաջորդ օրը Կոսսան
Մարտին \/–ի կողմից ստացավ կարմիր գլխարկ և սկսեց կոչվել
«Կարդինալ Բալթազար Կոսսա»։ Նա սուրբ կոլեգիայի առաջին կարդինալն էր և ապրում էր Ֆլորենցիայի
գեղեցկագույն դղյակներից մեկում։ Բալթազար Կոսսան մահացավ 1419 թ. դեկտեմբերի 22-ին,
նրա թաղումը կատարվեց մեծ հանդիսությամբ։ Նրա գերեզմանին կառուցվեց շքեղ մատուռ՜ քանդակագործ
Դոնատելլայի հոյակապ ստեղծագործությունը։
|
|