ՕՔՍՖՈՐԴ Օքսֆորդի համալսարանն
անգլախոս աշխարհի ամենահին հա մալսարանն
է և գոյություն ունի գրեթե 9 դար։ Չնայած հիմնադրման կոնկրետ ամսաթիվ գոյություն չունի, սակայն ուսուցում եղել
է 1096 թւխյկանից։ Այն արագորեն զարգացել է 1167-ից, երբ Հենրի Երկրորդ թագավորն
անգլիացի ուսանողներին արգելեց հաճախել Փարիզի համալսւսրան։ Ամբողջ աշխարհից ուսանողներ
ու գիտնականներ են գալիս ուսուցման և հետազոտությունների միջազգային հեղինակություն
վայելող այս կենտրոն։ Ավելի քան 18000 ուսանողներ ներկայացնում են 130-ից ավելի երկրներ։
Օքսֆորդը կոլեգիալ համալսարան է, որտեղ 39 ինքնակառավարվող քոլեջներ դաշնային համակարգով
միավորված են մեկ համալսարանի մեջ։ Կան նաև 7, այսպես կոչված մշտական մասնավոր բաժիններ,
հիմնադրված տարբեր քրիստոնեական ուղղությունների կողմից։ 1249-1264 թթ. հիմնադրված
քոլեջներն ամենահինն են։ Դրանից մոտ մեկ դար հետո Օքսֆորդն աննախադեպ հաջողությունների
հասավ ուսուցման բոլոր ոլորտներում և արժանացավ կղերականների, ւսզնվականների և մտավորականների
գովասանքին։ Օքսֆորդը հայտնի է դիվանագիտության, միջազգային հարաբերությունների և
իրավունքի ոլորտներում իր առաջատար դիրքով։ Տարբեր ժամանակներում
Օքսֆորդում սովորած հայտնի մարդկանցից են գրող Օսկար Ուայլդը, դերասան Հյու Գրանտը,
ԱՄՆ– ի նախագահ Բիլլ Քլինթո– նը, Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյերը և այլոք
ՔԵՄԲՐԻՋ 1200 թվականից Քեմբրիջը առևտրական համայնք էր, որը նաև կոմսության
քաղաք էր և ուներ մեծ հեղինակություն վայելող մեկ դպրոց։ Այն ժամանակ 1209 թվականին
որոշ գիտնականներ փախան Օքսֆորդ քաղաքի հանդեպ թշնամաբար տրամադրված բնակիչներից,
և բնակություն հաստատեցին Քեմբրիջում։ 1226թ. ուսանողների և դասախոսների բանակը բավական
մեծ էր, և նրանք ստեղծեցին հատուկ կազմակերպություն, որը պարբերական դասընթացներ
էր կազմակերպում։ Հենց ամենասկզբից քաղաքի և ուսանողների միջև տարաձայնություններ կային։ 14-15 տարեկան ուսանողները հաճախ անհանգստություն էին պատճառում, մյուս կողմից քաղաքի բնակիչները վարձով սենյակների և սննդի համար շատ մեծ գումարներ էին գանձում։ 1231 թ. Հենրի III թագավորը ուսանողներին և դասավանդողներին վերցրեց իր պաշտպանության տակ և կազմակերպեց նրանց բնակարանային հարցերը։ Իսահակ Նյուտոնից մինչև Սթիվեն Հոքինգ Քեմբրիջի համալսարանը ձեռք է բերել չգերազանցված գիտական հեղինակություն։ Այն հիմնականում մասնագիտացված է բնական և ճշգրիտ գիտությունների մեջ։ Բավական Է նշել միայն այն փաստը, որ DNA–ն (մարդու գենետիկ կոդը) հայտնագործվել Է հենց Քեմբրիջի համալսարանում։ Համալսարանի հայտնի շրջանավարտներից են Օլիվեր Կրոմվելը, Չարլզ Դարվինը, Վլադիմիր Նաբոկովը, Ջավահառլալ Ներուն, արքայազն Չարլզը և այլոք։ Համալսարանական կրթությունը
Եվրոպական երկրներում սկսվել Է 12-րդ դարից։ Բացի Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններից,
հայտնի են նաև հնագույն այլ համալսարաններ, որոնցից են Փարիզ 1200 Պրահա 1364
Լիսաբոն 1290
|
ԾՆՆԴՅԱՆ ԿՂԶԻ - կղզի Հնդկական օվկիանոսում, Ավստրալիայի տիրույթում, տարածությունը 156 քառ.
կմ։ Եվրոպացիները կղզին առաջին անգամ տեսել են Քրիստոսի Ծննդյան եկեղեցիական տոնի օրը և ի պատիվ այդ օրվա կղզին անվանել են Ծննդյան
կղզի։ ԿԱՆԱՉ ՀՐՎԱՆԴԱՆ - հայտնւսգործել է պորտուգալացի Դինիշ Դի– աշը 1445 թ.։ Անունն
ստացել է տեղի սավաննային բուսականության պատճառով։ Գտնվում է Գամբիա և Սենեգալ գետերի
գետաբերանում։
ԿԱՊՈՒՅՏ ՆԵՂՈՍ - գտնվում է Եթովպիայում և Սուդանում, Նեղոսի ամենաջրառատ վտակն
է։ Անվանումն առաջացել է ջրի երանգից։
ԿԱՐՄԻՐ ԳԵՏ - Ամերիկայում գտնվող նույնանուն գետը կոչվում է Ռեգ Ռիվեր, Վիետնամում և Չինաստանում
նույնանուն գետը Հոնգհա։
ԿԱՐՄԻՐ ՈՎ - ծով Հնդկական օվկիանոսում։ Մակերեսը 460 հազ. քառ. կմ, առավելագույն
խորությունը 3039 մ.։ Գլխավոր նավահանգիստներն են Սուեզը, Պորտ Սուդանը, Ջիգդան, Մասաուան,
Հոգեյ– դան։ Անվանումն ստացել է ջրում գտնվող կարմիր ջրիմուռների գույ– նից։
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԿՂԶԻ - կղզի Ատլւսնտյան օվկիանոսում, Մեծ Բրիտանիայի տիրույթ է, տարածությունը
88 քառ. կմ, բարձրությունը 875 մ։ Հայտնագործել են պորտուգալացիները 1501 թվականին
քրիստոնեական եկեղեցու Համբարձման տոնի օրը։
ՀՐՈ ԵՐԿԻՐ - հայտնագործել է Ֆ. Մագելանը 1520 թվականին և այնտեղ երևացող կրակների առատության
պատճառով կոչել է Հրո երկիր։ Արշիպելագ է Հարավային Ամերիկայի հարավային վերջավորության
մոտ։
ՄԱՄՈՆՏԻ ՔԱՐԱՆՁԱՎ - գտնվում է ԱՄՆ-ում, Ապալաչների նախալեռներում, խորությունը 300 մ է, խոռոչների
երկարությունը 74 կմ։ 1809 թ. հայտնաբերել է վիրավոր արջին հետապնդող մի որսորդ։
ՄԵԾ ԱՂԻ ԼԻՃ - անհոսք աղի լիճ ԱՄՆ-ի արևմուտքում, փոփոխվում են մակերեսն ու աղիությունը
2500-ից մինչև 6000 քառ. կմ և 137– ից մինչև 300 տոկոս աղիություն։ Խորությունը 15
մետր է։
ՄԵՌՅԱԼ ԾՈՎ - անհոսք լիճ Մերձավոր Արևելքում Հորդանանում և Իսրայելում, ծովի մակերևույթից
395 մ. ցած։ Մակերեսը՝ 1050 քառ. կմ, երկարությունը 76 կմ. խորությունը 356 մ։ Աղիությունը
260-ից 310 տոկոս։ Անվանումն ստացել է օրգանական կյանքի բացակայության պատճառով։
ՆԵԽԱԾ ԾՈՎ - մանր ծովերի համակարգ Ազովի ծովի, արևմտյան ափի մոտ, Ղրիմում։ Մակերեսը
2500 քառ. կմ։ Ղրիմում «սիվաշ» նշանակում է ծանծաղաջուր ծոց։ Նեխած ծովը հայտնի է
նաև Սիվաշ անունով։
|
Մարդը տարեկան միջին հաշվով 1400 երազ է
տեսնում։
Փռշտոցը դուրս է թռչում 100 կմ/ժամ արագությամբ։
Աշխարհում մեկ մարդուն բաժին է ընկնում մեկ միլիոն մրջյուն։
Բրիտանական բոլոր կարապները համարվում են թագուհու սեփականությունը։
Կյանքի ընթացքում մարդու կորցրած թարթիչների ընդհանուր երկարությունն անցնում է 30 մետրից։
Որոշ երիզորդներ կարող են իրենք իրենց ուտել, եթե այլ սնունդ չեն գտնում։
Տղամարդիկ 5 անգամ ավելի են կայծակնահար լինում, քան կանայք։
Ամեն տարի աշխարհում 2,5 միլիոն գիրք է լույս տեսնում սխալ կազմերով։
Գետաձին մարդուց արագ է վազում։
Կոկորդիլոսը լեզուն շարժել չի կարողանում։
Ամեն րոպե մարդու մարմնում մեռնում է 300 միլիոն բջիջ։
Աշխարհ գալիս մարդն ունենում է 300 ոսկոր։ ժամանակի հետ դրանց քանակը նվազելով հասնում է 200-ի։
|
Աշխարհի կործանման
թեման հուզում է մարդկանց նույնքան վաղուց, որքան նրանք ապրում են Երկրի վրա։ Եվ ժամանակ
առ ժամանակ կանխագուշակում են կործանման տարեթվերը։ 2006 թ. Հոլանդիայի և ԱՄՆ-ի գիտնականները
միանգամայն ստույգ սահմանեցին այն օրը, երբ կյանքը մեր մոլորակի վրա կդադարի։
Ուտրեխտի համալսարանի
մասնագետների հավաստմամբ, Ապոկալիպսիսը տեղի կունենա ուղիղ 2 միլիոն 250 հազար տարի
անց 2252006 թվականի հոկտեմբերի 31-ին։ Վրա կհասնի նոր սառցե դարաշրջան, Լւ մարդը կարժանանա դինոզավրերի ճակատագրին։
Իսկ Վաշինգտոնի
համալսարանի աստղակենսաբանների կարծիքով, աղետը տեղի կունենա կես միլիարդ տարի անց.
կյանքի բոլոր տեսակները մեր մոլորակի վրա կայրի Արեգակը։
Մեկնաբանելով այս սարսափազդու և հակասակւսն
մարգարեությունները արևմտյան աստվածաբանները չեն թաքցնում հեգնանքը։ Քանզի Աստվածաշնչում
պարզ ասված է. աշխարհի կործանման օրը հայտնի է միայն Աստծուն։
Երկու գլխավոր առևղծվածերը, որոնց վրա վաղուց
ի վեր գլուխ են կոտրում գիտնականները, հետևյալն է. ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել կյանքը
Երկրագնդի վրա և ե՞րբ այն կվերանա։ Գրեթե ամեն տարի առաջարկվում են ամենատարբեր վարկածներ։
Այսպես, 90-ականների սկզբին խոսում էին այն մասին, որ Մեծ պայթյունի հետևանքով Ապո֊
կալիպսիսը վրա կհասնի 11 միլիարդ տարի անց։ Սակայն 2004 թվականին հրապարակվեցին Կալիֆոռնիայի
Ստենֆորդի համալսարանի աստղաֆիզիկոսների հետազոտությունների արդյունքները, համաձայն
որոնց տիեզերքի վախճանը, այսպես կոչված մութ մատերիայի էներգիայի ազդեցության տակ,
հետաձգվում է ևս 1,5 տասնյակ միլիարդ տարով։
Գիտական այլ «զարհուրիկների» թվին են պատկանում
հզոր գամմա-բռնկումների
կամ վիթխարի աստերոիդների երկրագնդի վրա գրոհի կանխատեսումները։ Դրանցից մեկը, իբր,
կխոյահարի մեր մոլորակը 2020 թվականին։ Ասենք, այդ վարկածը նույնպես կասկածի տակ առան։
Ավստրալիացի աստղագետները հայտարարեցին, աստերոիդի ուղեծիրը կանցնի Երկրի կենտրոնից
36-39 հազար կիլոմետր հեռավորության վրա։ Կարելի է հանգիստ քնել։
ճիշտ է, ընդամենը
7 տարի հետո երկրային ձգողության ազդեցությամբ 2036 թվականին աստերոիդը կվերադառնա,
և այդժամ երկրագնդի վերջը հաստատ կգա։
Եվս մեկ վտանգ,
գերհզոր հրակեզ գազերի հոսքերի արտանետումներ այլ գալակտիկաներից։ Եթե դրանցից որևէ ՚մեկը հասնի մեր
մոլորակին, ապա նա լրիվ կայրվի։ Դրա հավանականությունը ծայրաստիճան փոքր է, բայց ո՜վ
գիտե, մեկ էլ տեսար...
Հոլանդիայի Ուտրեխտի
և ԱՄՆ-ի Վաշինգտոնի համալսարանների գիտնականները հայտարարեցին, որ իրենց միանգամայն
ստույգ հայտնի է աշխարհի կործանման օրը։ Հոլանդացիները հրապարակեցին հոդված, որտեղ
տեղեկացրին, յուրաքանչյուր 2,5 միլիոն տարին մեկ տեղի է ունենում երկրային ուղեծրի
տեղաշարժ։ Դա հանգեցնում է աղետալի սառցակալման։
Վաշինգտոնի համալսարանի
աստղակենսաբաններ Դոնալդ Բրաունլին և Պիտեր Ուորդն էլ իրենց հերթին ազդարարեցին ողջ
առաջադեմ մարդկությանը, որ երկրագունդը հետզհետե այրվում է և շուտով կկլանվի Արևի
կողմից։ Ոչ այնքան շուտով, բայց ինչևէ։ Կես միլիարդ տարի հետո երկրի երեսից կանհետանան
կենդանիներն ու բույսերը, 3,5 միլիարդ տարի անց կգոլորշիանան օվկիանոսները, իսկ
7,5 միլիարդ տարի անց ընդարձակվող Արեգակը հետք անգամ չի թողնի երկրագնդից։
Բանավեճեր են ընթանում նաև այն մասին, թե հնարավոր կլինի՞ արդյոք փրկվել այլ մոլորակում վերաբնակվելու միջոցով։ Գիտնականները դրանում խիստ կասկածում են։ Նախ բոլորին չես վերաբնակեցնի, ոչ փողը, ոչ էլ թռչող սարքերը չեն բավականացնի։ Երկրորդ այնպիսի մոլորակ, որը գոնե փոքր-ինչ կհիշեցնի Երկիրը, տիեզերքում դժվար թե հաջողվի գտնել։
Մինչդեռ գիտնական այրերի բոլոր մարգարեությունները Արևմուտքում ենթարկվում են աստվածաբանների քննադատությանը։ Ախր, Տերը պարզ ասել է. «Այն օրն ու ժամը հայտնի չեն ոչ մեկին, անգամ հրեշտակներին, այն գիտե միայն Հայրն իմ երկնային»։
|
Կալիֆոռնիա նահանգից Ուոլտեր Կևենտերը հավաքել Է 1 միլիոն դոլար ընդհանուր արժեքով 1397 հատ կրեդիտային քարտ։ Այդ հարստությունը ամերիկացին պահում "Է աշխարհի ամենածանր և ամենաերկար դրամապանակում, որը կշռում Է 17,5 կգ և ունի 76 մետր երկարություն։
1998 թվականի հուլիսին շվեյցարացի Լոտտա Այելինգն ուներ ավտոկանգառների 292 հաշվիչ։ Այդ հավաքածուն այնպիսի համաշխարհային հռչակ ձեռք բերեց, որ որոշ երկրների իշխանություններ իրենք են նրան ուղարկում դուրս գրված հաշվիչներ։
Ընդամենը կես տարում վերնոնցի դպրոցականները իրենց ուսուցչուհի էլեն Դամբախի հետ հավաքեցին մեկ միլիոն ամենատարբեր կռճակների հավաքածու։
Բրիտանիաի վարչապետները անգլիացի Թոմ Հոլմսի ծննդյան օրվա առթիվ փողկապներ էին ուղարկում նրան։ Եվ նա սկսեց փողկապներ հավաքել։ Այժմ նրա հավաքածուում կա 10024 տարբեր փողկապ։
Հույն Դեմետրիոս Պիստիոլան ունի 306 կինոխցիկ, որ թողարկվել են անցյալ դարում։
Մեծ Բրիտանիայի Դորսեթ քաղաքի բնակիչ Քրիս Գոուերը մի քանի տարում հավաքել է 412 զույգ ձեռնաշղթա։
Թել Ավիվի բնակիչ Յակով Եսիպովը սիրում է ավտոբուսի տոմսեր հավաքել։ 1998 թվականի սկզբին նրա հավաքած տրանսպորտային կտրոնների թիվը հասել է 14 հազարի։
Ոմն Բիլ Ամարթ հավաքել է թեյի պիտակների շքեղ հավաքածու, որի նմուշների թիվն անցնում է 26 հազարից ներառյալ 785 փաթեթ 20 երկրից։
Բելգիացի Գի վան Կեերը հավաքում է ժամկետանց անձնագրեր և դրանց փոխարինող անցաթղթեր։ Նա ունի 130 երկրի փաստաթղթեր սկսած 1616 թվականից։ Ամենաթանկ ցուցանմուշը 1898 թվականի չինական գույնզգույն անձնագիրն է։
|
1899 թ. հունվարի 5-ին Չիկագոյի թերթերից մեկը տպագրեց իր թղթակցի հաղորդագրությունը մի անսովոր դիպվածի մասին, անծանոթ մի երիտասարդ փողոցում մոտեցել էր ոստիկանին և հայտարարել, որ նրա գոտուց կախված ձեռնաշղթաներն իր համար սարսափելի չեն։ Ոստիկանը առանց պատասխանի արժանացնելու, ձեռնաշղթաները վարպետորեն հագցրել է երիտասարդի դաստակներին։ Վերջինս թիկունքով շրջվել է, արագորեն հանել ձեռնաշղթաները և ժպտալով վերադարձրել ոստիկանին։ Թղթակցին ճարպիկ երիտասարդը հայտնել է իր անունըՀաորի Հուդինր։ Այդ անունը դեռևս անծանոթ էր ընթերցողներին։ Միայն Մարտին Բեյկի տնօրինած «Օրփեոս» վարյետեում աշխատանքի անցնելուց հետո Հուդինին հանրաճանաչ դարձավ։
Այդ զարմանալի արտիստը ծնվել է 1874 թ. Բուդապեշտում։ Նա ռա– բի Մայեր Մամուել Վայսի յոթերորդ զավակն էր։ Նրա իսկական անունը էրիխ Վայս է։ Նրա ծննդից երկու տարի անց ընտանիքը արտագաղթեց Ամերիկա, որտեղ էլ նա իր համար հորինեց Հուդինի կեղծանունը։ Հու– դինիին անհնար էր կապկպել։ Նա բացում էր ցանկացած ձեռնաշղթաներն ու ոտնաշղթաները, նույնիսկ, եթե դրանք ոստիկանների հատուկ պատվերով էին պատրաստած, կարողանում էր ազատվել զսպաշապ– կից, եթե նույնիսկ ոտքերից կախված էր լինում՝ օդի մեջ։
1900 թ. ապրիլի 11-ին օրենքի պահապանները գրավոր ընդունեցին իրենց վերջնական պարտությունը։ Կանզաս Սիթիում՝ մերկ Հուդինին ոչ միայն ձեռքերն ազատեց հինգ զույգ ձեռնաշղթաներից, այլև ութ րոպեում դուրս եկավ բանտախցից, որի դռան փականքն ստեղծողը արտոնագիր էր ստացել։
Արտիստի հաջողությունները այլևս մրրիկի էին նման։ Անգլիայում նա մարտահրավեր նետեց հռչակավոր Սքոթլանդ-յարդին։ Նրան մանրազնին խուզարկեցին, շղթայեցին և նետեցին Բրիքսթոնյան բանտի խցերից մեկը։ Մի ժամից հետո նա առանց ձեռնաշղթաների հայտնվեց բանտի դարպասի մոտ։
Հոլանդիայում մերկ և շղթայակապ նրան դրեցին զամբյուղի մեջ, փակ զամբյուղը դրեցին ավելի մեծ զամբյուղի մեջ։ Եվ այդպես՝ 13 ավելի ու ավելի մեծ, փակ զամբյուղների մեջ։ Հինգ րոպեից զամբյուղները ծածկող վարագույրի ետևից հայտնվեց Հուդինին։ Բայց ամենազարմանալին այն էր, որ զամբյուղները անվնաս էին ու փակ։ Ձեռնաշղթաները առաջին, ամենափոքր զամբյուղի մեջ էին։
Գերմանիայում տասը րոպեում Հուդինին դուրս եկավ Բեռլինի Մոաբիտ բանտից։ Մինչ թերթերի լուսանկարիչներն ու հետաքրքրասերները նրան սպասում էին կենտրոնական մուտքի մոտ, նա սեղմեց փողոցի անկյունում հերթապահող ոստիկանի ձեռքը և հեռացավ։
Ռուսաստանում Հուդինին դուրս եկավ Բուտիրկայից և կալանավորներ տեղափոխող փակ վագոնից։
Ամերիկայում նա դուրս պրծավ մահապարտների խցից։ Գրող էդգար Դոքթորոլուն իր «Ռեթհայմ» վեպում Հուդինիի մասին գրում է. «Նա փախչում էր բանտի նկուղից, ամուր մեխված տակառից, հաստ փոստային պարկից, դաշնամուրի ցինկե փակ պատյանից, հսկայական գալվանական կաթսայից, ֆուտբոլի գնդակի, գրասեղանի ու երշիկի կեղևի միջից։ Նրա բոլոր փախուստները խորհրդավոր էին, որովհետև նա երբեք չէր կոտրում այն ամենը, ինչ իրեն կաշկանդում էր և նույնիսկ բաց չէր թողնում դրանք»
|
Բլյուզի և ռոքի լավագույն կիթառահար Ռոյ Բուհենեմը ինքնասպան է եղել հարբած վիճակում, կախվելու միջոցով։ *** «Էյսի-Դիսի» խմբի անդամ, հանրահայտ երգիչ Բոն Սքոթը խեղդամահ է եղել գիշերային գինարբուքից հետո։ *** Ռոքի թագուհի Զենիս Ջոպլինը մահացել է հերոինի մեծ չափաբաժին ընդունելուց հետո։ *** «Ռոլինգ Աթոունզ» հանրահայտ խմբի անդամ Բրայեն Ջոնսը խեղդվել է լողավազանում թմրադեղ օգտագործած ժամանակ։ *** Լեգենդար ռոք կիթառահար Ջիմի Հենդրիքսը վախճանվել է չափից ավելի ալկոհոլ և քնաբեր հաբեր ընդունելուց հետո։ *** «Լեթ Ջեփելին» խմբի անդամ Ջոն Բոնհեմը մահացավ անընդմեջ խմած օղու 40-րդ բաժակից հետո։ *** «Քոլին» խմբի անդամ Ֆրեդի Մերկուրին վախճանվեց թմրանյութի մեծ չափաբաժին ընդունելուց հետո։ *** Նախաճաշարանի ստեղծող Պիեռ Տերնին մահացավ 1917 թ. ստամոքսի խանգարումից ճաշելով իր նախաճաշարանում։ *** Ամեն տարի աշխարհում 20 միլիոն մարդ մահանում է սովից։ *** Հռոմի 266 պապերից 33-ը սպանվել են։ *** Անգլիացի փիլիսոփա Չերեմի Քենթեմը իր ողջ կարողությունը կտակեց Լոնդոնի քաղաքային հիվանդանոցին, փոխարենը ցանկանալով, որ իր կմախքը ներկա գտնվի գիւոաժողովներին։ Եվ ահա, 100 տարուց ավելի է, որ նրա կմախքը մասնակցում է բոլոր գիտաժողովներին։
|
ԱՍԵՂԻ ՀՐՎԱՆԴԱՆ - Աֆրիկա մայրցամաքի հարավային ծայրակետն է, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում։ Պորտուգալացի ծովագնացները դիտելով կողմնացույցի սլաքի խոտորումները, վայրն անվանեցին Ագուլյաս (ասեղ)։ ԱՐՑՈՒՆՔԻ ԴԱՐՊԱՍ - Բաբ Էլ-Մանդեբի նեղուց, անվանումն առաջացել է արաբերեն բաբ-դուռ, դարպաս և մանդիբ-վիշտ, արցունք բառից, նկատի ունենալով նավարկության վտանգավորությունը, նավաբեկումները։ Գտնվում է Արաբական թերակղզու հարավ-արևմուտքում։ Երկարությունը 109 կմ է, նվազագույն լայնությունը 26 կմ, նվազագույն խորությունը 31 մ։ ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՈԱՆԿՅՈՒՆԻ ■ Ատլանտյան օվկիանոսի Բերմուդ– յան, Պուերտո Ռիկո կղզիների և Ֆլորիդա թերակղզու միջև գտնվող շրջանը, որն աչքի է ընկնում նավագնացության համար արտասովոր կերպով դժվարին պայմաններով։ ԵՐԿԱԹԵ ԴԱՐՊԱՍ - Դանուբ գետի կիրճ Ռումինիայի սահմանագլխին, լայնությունը մինչև 150 մ։ ԶԱՏԿԻ ԿՂԶԻ - հրաբխային կղզի Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում, Չիլիի տարածքում։ Տարածությունը 165.5 քառ. կմ, բարձրությունը 539 մ, այստեղ է Ռանո Արսի հրաբուխը։ Կղզին հայտնագործել է հոլանդացի ծովագնաց Յակոբ Ռոզգևենը 1722 թվականի ապրիլի 5– ին զատկի քրիստոնեական տոնի օրը և ի պատիվ տոնի կղզին անվանել է Զատիկի (իսպաներեն պասկուս), պոլինեզացիներն այն անվանում են Ռապանուի։
|
|