»

Քննությունը-դա միակ հնարավորությունն է ինչ-որ բան իմանալ մի քանի օրվա ընթացքում
   
Ուսումը մեր ընկերն է,իսկ մենք ընկերներին չենք անհանգստացնում
    
Ուկրաինան դիմում է ուղարկել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում ելույթ ունենալու համար...Այժմ Ուկրանիան սպասում է, մինչև ԱՄՆ-ն իրեն կավելացնի ընկերների ցանկում և կնշի նկարների մեջ:
    
Փնտրում եմ արքայազնի...Որպեսզի մոռանամ թագավորին
    
Ազատությունը- դա ոչ թե "Մամ կլինի՞ ընկերոջս տանը գիշերեմ",այլ 
"Մամ գիշերը չսպասես,ընկերոջս տանն եմ գիշերելու"
     
Ինքնասպանությունը դա քաղաքավարի չէ.Հայտնվել Աստծու մոտ առանց հրավերի

Լուրջ աղջիկները կարծես լուրջ կայքեր լինեն.Լրացուցիչ գործառույթներ ստանալու համար պետք է գրանցվել
Ստատուսներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 14.04.2011 | Մեկնաբանություններ (3)



                         


     <<Ով է սպանել Քենեդիին>>:
     Այս հարցը երկար ժամանակ է ինչ հուզում է մարդկությանը:Կան շշուկներ,ըստ որոնց Ամերիկյան կառավարությունը բացահայտել է այդ դեպքը,սակայն այսօր ես ոչ թե կխոսեմ սպանության բացահայտման,.այլ ժամանակագրության մասին:Եվ այսպես՝ սկսենք.


1963 թ. 22 նոյեմբերի, Դալաս, Տեխասի նահանգ 11.40 Օդանավակայանում վայրէջք կատարեց ամերիկյան ռազմաօդային ուժերի 1-ին համարը կրող ինքնաթիռը։ Նրա մեջ էր ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին։

    11.50 Նախագահական ավտոշարասյունը գտնվում էր օդանավա­կայանից դեպի քաղաք տանող ճանապարհին։ 1-ին ավտոմեքենայի

բաց լիմուզինի ետին նստատե­ղին նստած էր Քենեդին տիկնոջ հետ, իսկ ծալովի աթոռներին Տեխասի նահանգապետ Ջոն Քոնելին կնոջ հետ։ Քենեդիի ավտո­մեքենային հետևում էր 2-րդը, որի մեջ գտնվում էին անվտան­գության 8 գործակալներ։ 3-րդ մեքենայում փոխնախագահ Լին– դոն Ջոնսոնն էր, որին հետևում էր նույնպես պահապաններով մի ավտոմեքենա։ Նրանց ետևից ժակլին և Ջոն Քենեդիները ձգվում էին Քենեդիին դիմավո­րող տեղական իշխանություննե­րի և մամուլի ներկայացուցիչների ավտոմոբիլները։

    12.30 Քենեդիի շարասյունը քաղաքի առևտրական շրջանի հիմ­նական ճանապարհի Մեյն Աթրիթի վերջում թեքվեց աջ դեպի Հյուսթոն Աթրիթ, ապա ձախ դեպի էլմ Աթրիթ։

    12.43 Միմյանց հաջորդեցին հրաձգության ճայթյուններ։ Անհայտ մեկը կրակ բացեց Քենեդիի վրա, երբ նա մեքենայով անցնում էր էլմ Աթրիթի խաչմերուկում գտնվող յոթհարկանի նարնջագույն մի շինու­թյան գրապահեստի կողքով։

    12.45 Նախագահի շքախմբի լուսանկարիչը հայտարարեց, թե Քե­նեդիի գլխից արյուն է թափվում, երբ վերջինս արդեն ընկել Էր մեքենա­յի ետնամասին։

    12.46 Տիկին Քենեդին, որը նստած Էր ամուսնու կողքին, թեքվեց դեպի նա Լւ սկսեց բղավել. «0՜, ո՛չ, ո՛չ...»։ 12.47 Քենեդին տեղափոխվեց հոսպիտալ։

    12.49 Լուսանկարիչն ավելացրեց, որ լսել Է երկու կրակոց։ Սպա­նության մյուս ականատեսները պնդում Էին, որ կրակոցներ են եղել ինչպես գրապահեստի, այնպես Էլ մոտակա երկաթգծի ուղեկամրջի կողմից։

    12.57 Սպիտակ տան մամուլի ծառայությունը Վաշինգտոնում հայ­տարարեց, թե նախագահ Քենեդիի նկատմամբ կատարված մահա­փորձի մասին այլ տեղեկություններ չունի, բացի նրանից, որ հրապա­րակված են մամուլում։ Իսկ ըստ լրատվամիջոցների նախագահ Քենե­դին և Տեխասի նահանգապետ Քոնելին մահափորձի զոհ Էին դարձել, բայց դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք սպանված է նրանցից որևէ մեկը։

    12.59 Հաղորդվում է, որ Քենեդիի մեքենայի ուղղությամբ արձակ­վել է 3 գնդակ։

    13.08 Նախագահը դեռևս գտնվում է անհետաձգելի օգնության պալատում։

    13.11 Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարեց, որ նա­խագահի մոտ երկու կաթոլիկ քահանա են կանչել։

    13.15 Հոսպիտալից հայտարարեցին, որ նրան մի քանի անգամ արյան փոխներարկում է կատարվել։

    13.21 Լուր տարածվեց, թե Քենեդին վախճանվել է, պաշտոնական հաստատում չկա։

    13.36 Վաշինգտոնը հաստատեց նախագահի մահվան լուրը։

    13.38 Ոստիկանությունը որոնում է 30 տարեկան մի մարդու, որը կասկածվում է մահափորձ կատարելու մեջ։

    13.41 Փոխնախագահ Լ. Ջոնսոնն ավտոմատ կերպով դառնում է ԱՍՆ-ի նախագահ։

    13.48 Դալասում մարդկանց ամբոխից հեկեկոցներ են լսվում։

    15:41 ԱՄՆ-ի հանգուցյալ նախագահի դին դրվում է Վաշինգտոն ուղևորվող ինքնաթիռի մեջ։

    16.21 Դալասի տարբեր վայրերում ձերբակալվում են մի քանի կասկածելի անձինք, որոնց մոտ զենք է գտնվել։

    20.00 Օսվալդին պաշտոնապես ներկայացվում է սպանության մե­ղադրանք




Հետաքրքիր նյութեր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 14.04.2011 | Մեկնաբանություններ (0)






   Ռաբլեն վախճանվեց 1553 թվականին։ Նրա վերջին խոսքերն էին. «Իջեցրեք վարագույրը, կատակերգությունը վերջացավ»։
   Թոմաս Հորբերը մեռնելիս՛ 1679 թվակւսնի դեկտեմբերի 4-ին ասաց. «Շատ ուրախ եմ, որ մի անցք եմ գտնելու, որով դուրս կպրծնեմ այս աշխարհից»։
    Ադիսսենը նշանավոր անգլիացի մատենագիրը, 1791 թվականի հունիսի 17-ին կանչեց իմ անհավատ փեսա լորդ Ուարվիկին և ասւսց. «Քեզ կանչել տվեցի, որ տեսնես, թե ինչպես մեռնել գիտի մի քրիստոն­յա»։ Այս խոսքերից հետո նա փակեց աչքերը և հոգին ավանդեց։
    Նապոլեոն Բոնապարտի վերջին խոսքերն էին. –Ֆրանսիա, դրոշ, հաղթանակ։
    Հավանաբար Հայնրիխ Հայնեն մի նոր մտահղւսցում ունեցավ, երբ վերջին պահին շշնջաց. –Թուղթ և մատիտ...
    Օկտավիանոս կայսրը իր բժշկին սպառնաց հենց վերջին շնչում. ֊Եթե ես մեռնեմ, կհրամայեմ քեզ կախեն։
    Ելիզավետա թագուհին իր բժիշկին չսպառնաց, այլ թախանձան­քով ասաց.
–Մի օրվա կյանք տուր ինձ, Լւ ես քեզ կտամ թագավորությանս կեսը։
    Հովհաննես Թումանյանը կյանքի վերջին րոպեներին անգամ չմո­ռացավ իրեն, նա դիմեց ներկաներին. –Ղոչա՚խ կացեք...
    2006 թ. դեկտեմբերի 30-ին մահապատժի ենթարկվեց Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը։ Նրա վերջին խոսքերն էին. ֊Կեցցե" Պաղեստինը, կեցցե՜ Իրաքը։
   Նոբելյան մրցանակի դափնեկիր Լև Դավիդովիչ Լանդաուն 1968 թ. ապրիլի 1-ին մեռնելիս ասել է. «Ես վատ չապրեցի իմ կյանքը, ինձ միշտ ամեն ինչ հաջողվել է»։
   Ֆրակլին Ռուզվելտի վրա մահափորձի ժամանակ գնդակը կպավ նրա ուղեկից Անտոն Չերմակին, որը մեռնելիս դիմելով պրեզիդենտին ասաց. «Ես ուրախ եմ, որ նա ինձ խփեց, ոչ թե Ձեզ»։
Հետաքրքիր նյութեր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 11.04.2011 | Մեկնաբանություններ (0)






                  

                  





Կրեատիվ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 10.04.2011 | Մեկնաբանություններ (0)



                                  

      Անցած դարում տեղի ունեցավ արտասովոր մի դեպք, որը ծնեց Բերմուդյան եռանկյունի անունով մեծ առեղծվածը։ Այդ օրը Մեքսի­կական ծոցի երկնքում անհետացավ ամերիկյան ՌՕՈՒ ինքնաթիռների մի ամբողջ խումբ։ Դրանից հետո տվյալ տեղանքի զոհերի ցուցակում բազմաթիվ նավերի ու ինքնաթիռների, դրանց հետ միասին նաև տասնյակ մարդկանց կործանման փաստեր արձանագրվեցին։ Անոմալ գոտին անկասկած գոյություն ունի, սակայն իսկապե՞ս այդչափ արնախում է։

Անհետացման խրոնիկա

Այդ օրը հինգ «էվենջեր» («Վրիժառու») ինքնաթիռ օդ բարձրացան Ֆլորիդայի բազայից և ուղղություն վերցրին դեպի արևելք։ Թռիչքից մեկուկես ժամ անց Ֆորտ Լոդերդեյլի ավիաբազայի հրամանատարա­կան կետում «Թիվ 19 օղակից» առաջին տարօրինակ հաղորդումն ստացվեց. «Մեզ մոտ վթարային իրավիճակ է. երկիրը չենք տեսնում։ Կարծես թէ մոլորվել ենք...»։ Թռիչքների ղեկավարն ընդունում է միակ նպատակահարմար որոշումը. «Ուղղությունը պահեք դեպի արևմուտք»։ Սակայն հետևեց տարօրինակ պատասխանը «Մենք չգի­տենք որտեղ է արևմուտքը։ Ոչինչ չի ստացվում... Նույնիսկ օվկիանոսն այն տեսքը չունի, ինչ սովորաբար է»։ Երկրից փորձում են կողմնորոշիչ տվյալներ հադորդել, բայց կտրուկ մեծացած մթնոլորտային խափա­նումների պատճառով այդ խորհուրդները, ամենայն հավանականու­թյամբ, չլսվեցին։ Քիչ անց ևս մեկ տարօրինակ տեղեկություն ստաց­վեց. «Մենք գտնվում ենք Մեքսիկական ծոցի վրա»։ Դիսպետչերը որոշեց, որ օդաչուները կա մ իրենց կորցրել են, կա՛մ ցնորվել, քանզի նշված վայրը գտնվում էր հորիզոնի հակառակ կողմում։ Եվս մի քանի րոպե անց պարզ դարձավ, որ օդաչուները ծայրահեղ նյարդային վի­ճակում են, ինչ-որ մեկը եթերում գոռում էր. «Գրողը տանի, եթե արևմուտք թռչեինք, ապա տուն կհասնեինք»։

Շուտով վախը մի քիչ անցավ, և ինքնաթիռներից ինչ-որ կղզիներ նկատեցին. «–Մեր ներքևում ցամաք է, տեղանքը կտրտված է։ Համոզ­ված եմ, որ դա Քիսն է...»։ Հույս ծագեց, որ նրանք արդեն կարող են կողմնորոշվել։ Բայց ամեն ինչ զուր անցավ...

Ճանապարհորդություն ժամանակի միջով

Ավիացիայի պատմաբաններին հայտնի են ինքնաթիռների եթե ոչ ակնթարթային, ապա գերարագ տեղաշարժերի դեպքեր։ Դրանք միշտ կատարվել են տարօրինակ ամպերի մեջ.գտնվելիսսպիտակ մառա­խուղի մեջ», «արտասովոր ծխամպում», «կայծկլտացող մեգում»)։ Դե, իսկ հենց Բերմուդյան եռանկյունու տարածքում նույնպես «սպիտակ մառախուղը» հազվադեպ հյուր չէ։ Մի անգամ նրա հետ ունեցած հան­դիպումից հետո լոկատորների էկրաններից անհետացավ Մայամիին մոտեցող օդանավը։ Եվ երբ 10 րոպե անց նորից հայտնվեց, նրա ներսի բոլոր ժամացույցները կանգ էին առել անհետանալու ժամի վրա։

Բնականաբար «ժամանակի հետ Ֆոկուսներ անող» Բերմուդյան եռանկյունու մասին առաջին լուրերից հետո մամուլում սկսեցին նորա­նոր սարսռեցնող, բայց ոչ միշտ ճշմարտացի մանրամասներ հայտնվել։ Ամերիկյան «Նյուսուիք» շաբաթաթերթը 90-ականների կե­սերին ամերիկյան մի սուզանավի հետ տեղի ունեցած տարօրինակ դեպքի մասին պատմել է հետևյալը։

70 մետր խորության վրա նավաստիներն իբր տարօրինակ աղմուկ են լսել դրսից և մանր ցնցումներ զգացել, որը շարունակվել է շուրջ մեկ րոպե։ Դրանից անմիջապես հետո նկատվել է, որ անձնակազմի մարդիկ իբր շատ արագ ծերացել են։ Իսկ ջրի երես լողալուց հետո արբանյակային նավիգացիոն համակարգերի օգնությամբ պարզվել է, որ սուզանավը գտնվում է... Հնդկական օվկիանոսում Աֆրիկայի արևել­յան ափերից 300 մղոն և Բերմուդյան եռանկյունից 10.000 մղոն հեռա­վորության վրա։

Կարո՞ղ է արդյոք Բերմուդյան եռանկյունին «ժամանակային թա­կարդ» լինել, այստեղ ժամանակն ընթանում է այլ արագությամբ։ Նա­վը կամ ինքնաթիռը, ընկնելով այդպիսի տեղ, դադարում է գոյություն ունենալ մեր աշխարհում և տեղափոխվում է ապագա, անցյալ կամ էլ զուգահեռ աշխարհ։ Ասում են, որ 1993 թվականին Բերմուդյան եռանկ­յունում նավ է անհետացել երեք ձկնորսներով, որոնց զոհված համա­րեցին։ Սակայն մեկ տարի անց ձկնորսները հայտնվեցին և պատմե­ցին, որ փոթորկի ժամանակ իրենց վնասված նավին, որ սկսել էր սուզ­վել, անսպասելիորեն մի մեծ նավ օգնության հասավ, որի անձնակազ­մը հնաոճ համազգեստով էր ու խոսում էր հին անգլերեն լեզվով։ Ձկնորսների համար այդ ամբողջ տարին սեղմվել էր մի քանի օրվա մեջ։

  Դրանք միայն վարկածներ են
Եռանկյունու արյունարբու գործողությունների գիտական և մերձգիտական բացատրություններն իրենց սպասեցնել չտվեցին։ Առաջ են քաշվել մի քանի տասնյակ ամենատարբեր բացատրություններ։ Բնա­կանաբար ավելի հաճախ ասվում է, որ Բերմուդյան եռանկյունին հո­րինված, պատահական զուգադիպություն, լրագրային խայծ ու տու­րիստական գործակալությունների տերերի հորինած առասպել է։

 

 

Հետաքրքիր նյութեր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 10.04.2011 | Մեկնաբանություններ (0)



    Կարծում եմ քիչ չեն  Orange ինտերնետային կապից օգտվողները,և նրանցից շատերը ծանոթ են Windows 7-ի հետ կապված խնդիրների հետ:Նրանք ովքեր չգիտեն,ասեմ՝ որ Orange-ի ինտերնետային մոդեմի ծրագիրը լավ չի աշխատում Windows 7 օպերացիոն համակարգում:
Այս խնդիրը լուծելու համար՝
                     
Քայլ 1.Սեղմում ենք էկրանի ներքևի աջ մասում տեղակայված կոոճակը և բացված պատուհանում ընտրում նկարում օղակի մեջ վերցված կոճակը:
  
Քայլ 2.Այնուհետև ստեղծում ենք նոր միացում(կախված համագարգչում գտնվող ծրագրերից, միացումը ստեղծելու ընթացքում հնարավոր է մինչ հաջորդ քայլը ընտրություն տրվի նոր միացման և այլ գործողությունների միջև.Բոլոր դեպքերում պետք է ընտրել նոր միացումը
  
Քայլ 3.Բացված պատուհանի 1-ին կետում գրում ենք *99#:2-րդ կետում ցանկության տեպքում գրում ենք ցանկացած գաղտնաբառ:3-րդ կետը նույնպես պարտադի չէ,սակայն ցանկալի է(քանի որ հնարավորություն է տալիս միացնել ցանկացած մոդեմ):Բոլոր նշված կետերը կատարելուց հետո հաստատում ենք գործողությունը:
    Վերջ,նոր միացումը ստեղծված է:
    Մեզ մնում է սեղմել առաջին նկարում նշված  կոճակը և ինտերնետին միանալ նոր սեղծված միացմամբ:
                     
Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 09.04.2011 | Մեկնաբանություններ (0)






Հոլանդիան 1626 թվականին Ամերիկայից գնեց Մանհեթթենը ըն­դամենը... 24 դոլարով


Ֆաշիստական դրոշը Ակրոպոլիսից պոկելու համար Մանոլիս Գլե զոսն արժանացավ Հունաստանի ազգային հերոսի կոչման։

Հում նավթի ամենաերկար նավթամուղը գտնվում է Կանադայի Ալբերտա նահանգի էդմոնտոն և ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքների միջև։ Նրա երկարությունն է 2856 կիլոմետր։

1999 թվականին աշխարհում հազարավոր համակարգիչների աշ­խատանքը խափանվեց «Չեռնոբիլ» համակարգչային վիրուսով։

Մաթեմատիկան որպես պարտադիր առարկա 1336 թվականին մտցվել է Փարիզի համալսարանի ուսումնական ծրագրի մեջ։

Ազգամերձ բազմացումը կոչվում է ինցուխտ։

Ամանորի գիշերը ճապոնիայում զանգերը ղողանջում են 108 ան­գամ։

Միմինո» հանրահայտ կինոնկարի հեղինակը ԽԱՀՄ ժողովրդա­կան արտիստ, կինոռեժիսոր Գեորգի Դանիելյանն է։

Ապրիլի 24-ը ռադիացիոն վթարների և աղետների զոհերի հիշա­տակի օրն է։

1981 թվականի այդ օրը ճապոնիայում, Ցուրագա ատոմային սար­քերը նորոգելիս, ճառագայթահարումից զոհվեց 100 մարդ։

1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի աղետի հետևանքով մոտ 50 հազար մարդ դարձավ հաշմանդամ, մահաբեր ցեզիումով վա­րակվեց ավելի քան 134 հազար քառ. կմ տարածք։

Հետաքրքիր նյութեր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 09.04.2011 | Մեկնաբանություններ (0)



            
Ձեզ եմ ներկայացնում ևս մեկ հետաքրքիր կայք,որը վերջերս եմ գտել:Կայքը հնարավորություն է տալիս օնլայն կերպով հետաքրքիր պատկերներ ստեղծել,որից հետո այն վերածել նակարի:Հուսով եմ ձեզ դուր կգա:
Հետաքրքիր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 09.04.2011 | Մեկնաբանություններ (0)



« 1 2 ... 36 37 38 39 40 41 42 »