»
        
   
    Հետաքրքիր է 15-րդ դարի հայտնի ծովահեն Բալթազար Կոսսայի պատմությունը։ Նա հետագայում դարձավ Հռոմի պապ և 1410-1415 թթ. ղեկավարեց կաթոլիկ եկեղեցին։
Ընտանեկան ավանդությունների համաձայն, Կոսսաների տոհմը սերում է Հռոմեական կայսրության ժամանակներից, և Կոսսա անունն առաջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. 459 թ., երբ Կոռնելուս Կոսսան հռոմեական բանակի գնդապետ էր։
    Բալթազար Կոսսայի հորը պատկանում էր նեապոլյան ծոցում Իսակյա կղզին հինգ գյուղով։
    Բալթազարի մեծ եղբայրը Գասպարը, հայտնի էր որպես ծովահեն­ների «ադմիրալ»։ Հենց նա էլ Բալթազարին մտցրեց ծովահենների շրջապատ։ Վերջինս մասնակցել էր եղբոր բոլոր մեծ գործերին թե՛ ծո­վում, թե՛ ցամաքում։ Նրա տարերքն էր դարձել թալանելը, գերի վերց­նելը մասնավորապես կանանց և երեխաներին։ Չորս տարի Բալթա­զարի նավերը շրջում էին Միջերկրական ծովում հարձակվելով բոլոր անցնող նավերի վրա։
    Մի անգամ հերթական հարձակումից վերադառնալիս Կոսսայի նավատորմն ընկավ փոթորկի մեջ։Կործանվեցին բոլոր նավերը, ավա­րը, 50 գերիները։ Մի նավակով փրկվեցին միայն Բալթազարը և նրա երեք ընկերները Յանդրան, Ռիներա Գուինջին և միաչքանի հսկա Գու– ինդաչո Բուանակորսան։ Նավակում Բալթազարը և Գուինդաչոն խոսք տվեցին փրկվելու դեպքում անպայման դառնալ հոգևորական։ Մի ամ­բողջ օր նրանք ալիքների տակ դեսուդեն էին տարվում ծովում և վեր­ջապես կիսամեռ ափ նետվեցին։ Մի դիպված շատ օգնեց Բալթազա­րին։ Րւրբան \/1–ից հետո Հռոմի պապ դարձավ Կոսսաների ընտանիքի բարեկամ Պետրոս Տոմաչելլին, որը վերցրեց Բոնիֆացիուս IX անունը։ Նա Բալթազարին անմիջապես սուրբ Եվսւոաֆիոս եկեղեցում քահա­նայի օգնական կարգեց, իսկ 1402 թ. փետրվարի 27-ին Բալթազարը ստացավ կարդինալի կոչում։ Բալթազարի կենսագիր, Վատիկանի քարտուղար Դիտրիխ Ֆոն Նիմը գրում է. «Չլսված, իրեն ոչ մի հավա­սարը չունեցող «գործեր» էր անում Բալթազարը Հռոմում եղած ժամա­նակ։ է՛լ անառակություն, է՛լ արյունապղծություն, է՛լ բռնություն և մեղ­քի այլ ձևեր, որի վրա ժամանակին ուղղվել էր Աստծո զայրույթը»։
     Նպատակին հասնելու ընթացքում Կոսսան թողնում էր արյան, բռնության հետքեր, սակայն նրա անկոտրում դաժանությունը նրան է՛լ ավելի էր բարձրացնում Բոնիֆացիուս 1ճ–ի և մյուս կարդինալների աչ­քում։ Բալթազարի բոլոր ճամփորդություններում նրան ուղեկցում էին հավատարիմ ընկերներ Ռիներա Գուինջին և Գուինդաչո Բուանակոր­սան։ Կոնկլավի (կարդինալների ժողով) անդամներին կաշառելով 1410 թ. մայիսի 21-ին Բալթազարը միաձայն ընտրվեց Հռոմի պապ ու դարձավ Հովհաննես XXIII։

     Չորս տարիները բարեհաջող անցան, սակայն հետո վատացան հարաբերությունները Նեապոլի թագավոր Վլադիսլաբի հետ։ Վերջի­նիս զորքերը 1414 թ. հունիսի 8-ի գիշերը հարձակվեցին պապական հողերի վրա և գրավեցին դրանք։ Բալթազարին հաջողվեց փախչել։ 1414 թ. նոյեմբերին Կոստանցա կայսերական ազատ քաղաքում Հով­հաննես XXI11-ը գումարեց եկեղեցական ժողով։ Նիստերի ընթացքում նա տեսնելով, որ իր «հերոսությունները» արդեն հայտնի են բոլորին և որ աստիճանաբար կորցնում է հողը ոտքերի տակ, դիմեց ծայրահեղ քայլի։ 1415 թ. մարտի 20-ին նա գաղտնի հեռացավ քաղաքից և պատսպարվեց Շաֆհաուզենի գլխավոր ամրոցում Ֆրիդրիխ Ավստ­րիացու հովանու ներքո։ Մայիսի 14-ին հատուկ նիստի ընթացքում Հովհաննես XXIԱ-ը զրկվեց գահից, մայիսի 17-ին նրան նետեցին Ման– գեյմ ամրոցը, սակայն 38 հազար ոսկով նրա առջև բացվեցին բանտի դռները։ Նախկին պապ Հովհաննես XXIII-ը եկավ Ֆլորենցիա և ընդու­նելության արժանացավ նոր պապ Մարցին \/–ի կողմից։ Կոսսան ծնկա­չոք նրանից ներողություն խնդրեց։ Հաջորդ օրը Կոսսան Մարտին \/–ի կողմից ստացավ կարմիր գլխարկ և սկսեց կոչվել «Կարդինալ Բալթա­զար Կոսսա»։ Նա սուրբ կոլեգիայի առաջին կարդինալն էր և ապրում էր Ֆլորենցիայի գեղեցկագույն դղյակներից մեկում։ Բալթազար Կոս­սան մահացավ 1419 թ. դեկտեմբերի 22-ին, նրա թաղումը կատարվեց մեծ հանդիսությամբ։ Նրա գերեզմանին կառուցվեց շքեղ մատուռ՜ քանդակագործ Դոնատելլայի հոյակապ ստեղծագործությունը։
       
Հետաքրքիր նյութեր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 08.04.2011 | Մեկնաբանություններ (0)



Կարծուիմ եմ ձեզնից շատերն են տեսել այս վիդեոն,սակայն ես ցանակացա այն ևս մեկ անգամ ցուցադրել,քանի որ ամեն անգամ այս վիդեոն նայելիս չեմ կարողանում լիաթոք չծիծաղել:Կարծում եմ նրանց ովքեր չեն նայել տեսանյութը.շատ դուր կգա:
Հետաքրքիր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 08.04.2011 | Մեկնաբանություններ (0)



                        

                        

                  

                        

                        

                            

                        
Հետաքրքիր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 08.04.2011 | Մեկնաբանություններ (0)



  
  ՕՔՍՖՈՐԴ
Օքսֆորդի համալսարանն անգլախոս աշխարհի ամենահին հա­        մալսարանն է և գոյություն ունի գրեթե 9 դար։ Չնայած հիմնադրման
կոնկրետ ամսաթիվ գոյություն չունի, սակայն ուսուցում եղել է 1096 թւխյկանից։ Այն արա­գորեն զարգացել է 1167-ից, երբ Հենրի Երկ­րորդ թագավորն անգլիացի ուսանողներին արգելեց հաճախել Փարիզի համալսւսրան։ Ամբողջ աշխարհից ուսանողներ ու գիտնա­կաններ են գալիս ուսուցման և հետազոտու­թյունների միջազգային հեղինակություն վա­յելող այս կենտրոն։ Ավելի քան 18000 ուսա­նողներ ներկայացնում են 130-ից ավելի երկրներ։ Օքսֆորդը կոլե­գիալ համալսարան է, որտեղ 39 ինքնակառավարվող քոլեջներ դաշնային համակարգով միավորված են մեկ համալսարանի մեջ։ Կան նաև 7, այսպես կոչված մշտական մասնավոր բաժիններ, հիմնադր­ված տարբեր քրիստոնեական ուղղությունների կողմից։ 1249-1264 թթ. հիմնադրված քոլեջներն ամենահինն են։ Դրանից մոտ մեկ դար հե­տո Օքսֆորդն աննախադեպ հաջողությունների հասավ ուսուցման բոլոր ոլորտներում և արժանացավ կղերականների, ւսզնվականների և մտավորականների գովասանքին։ Օքսֆորդը հայտնի է դիվանագի­տության, միջազգային հարաբերությունների և իրավունքի ոլորտնե­րում իր առաջատար դիրքով։
Տարբեր ժամանակնե­րում Օքսֆորդում սովորած հայտնի մարդկանցից են գրող Օսկար Ուայլդը, դե­րասան Հյու Գրանտը, ԱՄՆ– ի նախագահ Բիլլ Քլինթո– նը, Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյերը և այլոք

ՔԵՄԲՐԻՋ
1200 թվականից Քեմբրիջը առևտրական համայնք էր, որը նաև կոմսության քաղաք էր և ուներ մեծ հեղինակու­թյուն վայելող մեկ դպրոց։ Այն ժամանակ 1209 թվականին որոշ գիտնականներ փախան Օքսֆորդ քաղաքի հանդեպ թշնամաբար տրամադր­ված բնակիչներից, և բնակություն հաստատեցին Քեմբրիջում։ 1226թ. ուսանողների և դասախոս­ների բանակը բավական մեծ էր, և նրանք ստեղ­ծեցին հատուկ կազմակերպություն, որը պարբե­րական դասընթացներ էր կազմակերպում։ Հենց ամենասկզբից քաղաքի և ուսանողների միջև տարաձայնություններ կային։ 14-15 տարեկան ուսանողները հաճախ անհանգստություն էին պատճառում, մյուս կողմից քաղաքի բնակիչները վարձով սենյակների և սննդի համար շատ մեծ գումարներ էին գանձում։ 1231 թ. Հենրի III թագավորը ուսանողներին և դասավանդողներին վերցրեց իր պաշտպանու­թյան տակ և կազմակեր­պեց նրանց բնակարանա­յին հարցերը։
Իսահակ Նյուտոնից մինչև Սթիվեն Հոքինգ Քեմբրիջի համալսարանը ձեռք է
բերել չգերազանց­ված գիտական հեղինակություն։ Այն հիմնականում մասնագիտացված է բնական և ճշգրիտ գի­տությունների մեջ։ Բավական Է նշել միայն այն փաստը, որ DNA–ն (մարդու գենետիկ կոդը) հայտնագործվել Է հենց Քեմբրիջի համալսա­րանում։
Համալսարանի հայտնի շրջանավարտներից են Օլիվեր Կրոմվելը, Չարլզ Դարվինը, Վլադիմիր Նաբոկովը, Ջավահառլալ Ներուն, արքա­յազն Չարլզը և այլոք։
    Համալսարանական կրթությունը Եվրոպական երկրներում սկսվել
Է 12-րդ դարից։ Բացի Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններից,
հայտնի են նաև հնագույն այլ համալսարաններ, որոնցից են
Փարիզ     1200                           Պրահա    1364

Լիսաբոն   1290                                            
Հետաքրքիր նյութեր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 07.04.2011 | Մեկնաբանություններ (0)



Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում։

Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն...

Ու երբ մինչևիսկ ալյուրից դեո տա՛ք

Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,

Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում

Եվ քո գունազարդ քնի փոխարեն

Անքնություն ՛է փոում սպիտակ.

Երբ աստղերն իրենց կլորակ սանրով

Մազերդ են սանրում, իսկ դու վերստին 

Շոյանքի սովոր քո մազերի մեջ

Նո՛ւյն հանգստարար մատներւն ես զգում,

Երբ օտար մեկի շարժումի, դեմքի 

Նմանությունը հեոու-մոտավոր

Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,

 Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական

Ինչպես լույսերի վետվետումներից 

Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.

Երբ անձրևներից հողն ասես թթվում 

Եվ ստիպում է ռունգո՜վ էլ զգալ,

Որ մենակ ես դու իբրև մի... Իգրեկ,

Իսկ ինչ-որ մի, տեղ կամ ՛հենց քո կողքին

Կա մի Իքս ուրիշ, աոանց որի դու

Խնդիր չե՛՛ս կազմի, ո՛չ էլ կլուծես,— 

Մի՛շտ, ամե՛՛ն անգամ պաշարում է քեզ

Նույն զգացումը անճեղք ու անդոլո,

Եվ հասկանամ ես, որ մարդն, ի վերջո,

Նորի՛ց  չի սիրում, սիրում է կրկին

Քանզի կա մթին մի կախյալություն

Ջղի և արյան, հոգու և կրքի.

Քանզի նշանը հանման-գոլմարման

Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.

Քանզի թեպետև րախտ մենք ենք փնտրում,

Բայց բա՛խտը,

Թա՛խտը,

Բա՜խտն է մեզ ընտրում...

Ոատի մինչևիսկ սիրառատ հոգին

Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն...

Բանաստեղծություններ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 06.04.2011 | Մեկնաբանություններ (1)



Եթե երբևէ մատծել եք մուլտֆիլմեր ստեղծելու մասին,ապա այս կայքը կդառնա ձեր առաջին քայլերի հետևորդը: Կայքը հնարավորություն է 

տալիս օնլայն կերպով պարզագույն մուլտֆիլմեր ստեղծել:Ձեզ եմ 

նաերկայացնում իմ ստեղծած մոիտֆիլմերից մի քանիսը:


Հետաքրքիր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 06.04.2011 | Մեկնաբանություններ (2)



     
       Dr.Web CureIt-ի օգնությամբ դուք կարող եք առանց Dr.Web անտիվիրուսը ձայնագրելու արագորեն ստուգել ձեր համակարգիչը,և վատանգավոր ֆայլերի հայտնաբերման դեպքում բուժել այն:Ծրագիրը ներբեռնելու համար այցելում եք այստեղ և լրացնում ձեր տվայալները:
      Ներբեռնելուց հետո բացում եք ծրագիրը,ընտրում ստուգման ձևը և սպասում ստուգման ավարտին
      

Ծրագրեր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 06.04.2011 | Մեկնաբանություններ (0)



      
       ԾՆՆԴՅԱՆ ԿՂԶԻ - կղզի Հնդկական օվկիանոսում, Ավստրալիայի տիրույթում, տարածությունը 156 քառ. կմ։ Եվրոպացիները կղզին առաջին անգամ տեսել են Քրիստոսի Ծննդյան եկեղեցիական տոնի օրը և ի պատիվ այդ օրվա կղզին անվանել են Ծննդյան կղզի։

ԿԱՆԱՉ ՀՐՎԱՆԴԱՆ - հայտնւսգործել է պորտուգալացի Դինիշ Դի– աշը 1445 թ.։ Անունն ստացել է տեղի սավաննային բուսականության պատճառով։ Գտնվում է Գամբիա և Սենեգալ գետերի գետաբերանում։

ԿԱՊՈՒՅՏ ՆԵՂՈՍ - գտնվում է Եթովպիայում և Սուդանում, Նեղոսի ամենաջրառատ վտակն է։ Անվանումն առաջացել է ջրի երանգից։

ԿԱՐՄԻՐ ԳԵՏ - Ամերիկայում գտնվող նույնանուն գետը կոչվում է Ռեգ Ռիվեր, Վիետնամում և Չինաստանում նույնանուն գետը Հոնգհա։

ԿԱՐՄԻՐ ՈՎ - ծով Հնդկական օվկիանոսում։ Մակերեսը 460 հազ. քառ. կմ, առավելագույն խորությունը 3039 մ.։ Գլխավոր նավահան­գիստներն են Սուեզը, Պորտ Սուդանը, Ջիգդան, Մասաուան, Հոգեյ– դան։ Անվանումն ստացել է ջրում գտնվող կարմիր ջրիմուռների գույ– նից։

     ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԿՂԶԻ - կղզի Ատլւսնտյան օվկիանոսում, Մեծ Բրիտանիայի տիրույթ է, տարածությունը 88 քառ. կմ, բարձրությունը 875 մ։ Հայտնագործել են պորտուգալացիները 1501 թվականին քրիստո­նեական եկեղեցու Համբարձման տոնի օրը։

ՀՐՈ ԵՐԿԻՐ - հայտնագործել է Ֆ. Մագելանը 1520 թվականին և այնտեղ երևացող կրակների առատության պատճառով կոչել է Հրո եր­կիր։ Արշիպելագ է Հարավային Ամերիկայի հարավային վերջավորու­թյան մոտ։

ՄԱՄՈՆՏԻ ՔԱՐԱՆՁԱՎ - գտնվում է ԱՄՆ-ում, Ապալաչների նախա­լեռներում, խորությունը 300 մ է, խոռոչների երկարությունը 74 կմ։ 1809 թ. հայտնաբերել է վիրավոր արջին հետապնդող մի որսորդ։

 

ՄԵԾ ԱՂԻ ԼԻՃ - անհոսք աղի լիճ ԱՄՆ-ի արևմուտքում, փոփոխ­վում են մակերեսն ու աղիությունը 2500-ից մինչև 6000 քառ. կմ և 137– ից մինչև 300 տոկոս աղիություն։ Խորությունը 15 մետր է։

ՄԵՌՅԱԼ ԾՈՎ - անհոսք լիճ Մերձավոր Արևելքում Հորդանանում և Իսրայելում, ծովի մակերևույթից 395 մ. ցած։ Մակերեսը՝ 1050 քառ. կմ, երկարությունը 76 կմ. խորությունը 356 մ։ Աղիությունը 260-ից 310 տոկոս։ Անվանումն ստացել է օրգանական կյանքի բացակայության պատճառով։

ՆԵԽԱԾ ԾՈՎ - մանր ծովերի համակարգ Ազովի ծովի, արևմտյան ափի մոտ, Ղրիմում։ Մակերեսը 2500 քառ. կմ։ Ղրիմում «սիվաշ» նշա­նակում է ծանծաղաջուր ծոց։ Նեխած ծովը հայտնի է նաև Սիվաշ անունով։

Հետաքրքիր նյութեր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 05.04.2011 | Մեկնաբանություններ (0)



« 1 2 ... 37 38 39 40 41 42 »